Երեքշաբթի, 2 Մարտի 2010 10:37
Տարեսկզբից ի վեր Հայաստանի պետական գանձարանի ոսկու բաց թողնման գինը պահպանվել է նախկին մակարդասկում
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 01.03.2010-07.03.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով. ոսկու համար գնման գին` 12580.37 (+35.15), բացթողնման գին` 13674.31 (+38.2), արծաթի համար գնման գին` 182.95 (+3.84), բացթողնման գին` 198.86 (+4.17), պլատինի համար գնման գին` 17325.86 (+120.86), բացթողնման գին` 18832.46 (+130.53), պալաադիումի համար գնման գին` 4911.82(+54.59), բացթողնման գին` 5338.94 (+59.34): Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանաը հաղորդեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տարեսկզբի համեմատությամբ մեկ գրամ ոսկու բաց թողնման գինը պահպանվել է գրեթե նախկին մակարդակում` նվազելով ընդամենը 0,01 տոկոսով, արծաթի գինը նվազել է 8 տոկոսով, իսկ պլատինի և պալադիումի գները բարձրացել են 1 և 3,6 տոկոսով` համապատասխանաբար: