Երեքշաբթի, 2 Մարտի 2010 18:57
ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկն՚ առաջին տեղն է զբաղեցրել ըստ ՙիդեալական հայկական բանկի սինթետիկ ցուցանիշի՚
ԱրմԻնֆո. ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկն՚ առաջին տեղն է զբաղեցրել ըստ Հայաստանի տնտեսության համար նշանակալիության ցուցանիշի և առավել մոտ է ՙիդեալական հայկական բանկ՚ ՙսինթետիկ՚ հասկացությանը:
ՙԻդեալական բանկի՚ մեթոդիկան մշակվել է ՙՌեյտինգային, մարկետինգային ինֆորմացիայի գործակալության՚ (Արմինֆո) ֆինանսական տեղեկատվության ծառայության կողմից, և այդ ռեյթինգի առաջին ցուցանիշները հրապարակվել են 2007 թվականին: Ռեյթինգի տվյալների համաձայն, ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը՚ վերջին երեք տարում երրորդ դիրքից բարձրացել է մինչև առաջինը, ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՚, ընդհակառակը, առաջին դիրքից իջել է երկրորդը, Արդշինինվեստբանկը երկրորդից հայտնվել է երրորդ դիրքում: ՙՎՏԲ Հայաստան բանկը՚ արդեն երրորդ տարին հաստատուն կերպով պահպանում է չորրորդ դիրքը: 2009 թվականին ըստ նշանակալիության հինգերորդ դիրքն զբաղեցրել է Ամերիաբանկը:
Ինչպես կարծում են ԱրմԻնֆոյի վերլուծաբանները, մշտապես առավել նշանակալի բանկերը որոշելու անհրաժեշտություն է ծագում բանկային վերլուծության տարբեր համատեքստերում, ինչը կարող է կապված լինել կառուցվածքաստեղծ բանկերի բացահայտման հետ` ընդհանուր հուսալիության հետագա գնահատման համար: Մյուս կողմից, կառուցվածքաստեղծ բանկի հայեցակարգը ենթադրում է շուկայում բանկի զբաղեցրասծ տեղի ընդհանուր նշանակալիություն և հանգեցվում է ՙիդեալական բանկի՚ ՙսինթետիկ՚ ցուցանիշի կառուցմանը: