Հինգշաբթի, 4 Մարտի 2010 12:07
Հայաստանի 12 ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2009 թվականին կազմել է $2.6 մլն
Հայաստանի 12 ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2009 թվականին կազմել է 967 մլն դրամ կամ $2.6 մլն, ինչը 33%-ով ավելի է 2008 թվականի ցուցանիշից: Ըստ որում, երեք ընկերություն (ՙԱլֆա-Ինշուրանս՚, ՙԱյ Էս Ջի՚, ՙՌԵՍՈ՚) հաշվետու շրջանն ավարտել են 829 մլն դրամ համախառն վնասով, իսկ մնացած 9 ապահովագրական ընկերության համախառն շահույթը գերազանցել է 1.8 մլրդ դրամը:
Հայաստանի ապահովագրական ընկերությունների`ԱրմԻնֆո գործակալության ռենքինգի համաձայն, զուտ շահույթի մակարդակով առաջատարը`452 մլն դրամ մակարդակով, ՙԻՆԳՈ Արմենիան՚ է: Նվազագույն զուտ շահույթ արձանագրվել է ՙԳարանտ Լիմենս՚ ապահովագրական ընկերության մոտ (31 մլն դրամ):
Հարկ է նշել է, որ 2009 թ. արդյունքների համաձայն, 12 ապահովագրական ընկերությունների կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 8%, իսկ ակտիվների շահութաբերությունը (ROA)` 6%: Այդ ցուցանիշների առավելագույն մակարդակ արձանագրվել է ՙՆաիրի Ինշուրանս՚ ընկերության մոտ` ROE - 43%, ROA - 27%: