Հինգշաբթի, 4 Մարտի 2010 12:10
Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2009 թվականին հավաքագրել են $21 մլն-ի ապահովագրավճար
ԱրմԻնֆո. 2009 թ. ընթացքում Հայաստանի 12 ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 8.1 մլրդ դրամ ($21 մլն), ինչը 4% -ով ավելի է 2008 թ. ցուցանիշից:
Հայաստանի ապահովագրական ընկերությունների`ԱրմԻնֆո գործակալության ռենքինգի համաձայն, 2009 թ. արդյունքների համաձայն, ապահովագրավճարների ծավալով առաջատար են`ՙԻՆԳՈ Արմենիան՚` 1.7 մլրդ դրամ, ՙԱյ Էս Ջին՚`1.6 մլրդ դրամ և ՙԿասկադ Ինշուրանսը՚` 1.1 մլրդ դրամ: Ապահովագրավճարների ամենաքիչ ծավալ հաշվետու շրջանում արձանագրվել է ՙԱլֆա Ինշուրանսի՚ մոտ` 107մլն դրամ:
2009 թվականին վճարված փոխհատուցումները տարեկան կտրվածքով ավելացել են 48%-ով և կազմել 1.9 մլրդ դրամ: Փոխհատուցումների առավելագույն ծավալ արձանագրվել է ՙԻՆԳՈ Արմենիա՚ և ՙՌԱՍԿՈ՚ ապահովագրական ընկերությունների մոտ`համապատասխանաբար 464 մլն դրամ և 422 մլն դրամ: