Երեքշաբթի, 16 Մարտի 2010 13:40

ՀՀ ԿԲ բանկը գրանցել է Արարատբանկի նոր մասնաճյուղը


ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է Արարատբանկի նոր`ՙԱրմավիր՚ մասնաճյուղը: Ինչպես հաղորդվել է ԱրմԻնֆո գործակալությանը, որոշումը կայացվել է մարտի 15-ին:

Ինչպես նախկինում ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել էր Արարատբանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, մինչև տարեվերջ բանկը նախատեսում է բացել ևս 10 մինի-մասնաճյուղեր, ընդ որում ոչ միայն Երևանում, այլ նաև շրջաններում: