Երեքշաբթի, 23 Մարտի 2010 17:27

Հայկական ձեռնարկությունների մենեջմենտը թույլ ձևով է խթանում գործարար միջավայրի հետագա զարգացմանը


ԱրմԻնֆո. Grant Thornton Amyot ընկերության գործընկեր և տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակայությանը:

Grant Thornton Amyot ընկերությունն արդեն երկար տարիներ է ինչ զբաղվում է Հայաստանի միջին և խոշոր բիզնեսի գնահատմամբ: Թվարկեք, խնդրեմ, հայրենական ձեռնարկատիրության հիմնական ռազմավարական պրոբլեմները, և ո՞ր է այդ պրոբլեմների լուծման Ձեր տարբերակը:

Հայկական բիզնեսի ռազմավարական պրոբլեմը գլխավորապես կայանում է կորպորատիվ կառավարման ժամանակակից սկզբունքների մակերեսային կիրառման մեջ, որոնք ներառում են բիզնեսի կառավարման հիմնական մոտեցումները, ինչպիսիք են ընկերության սեփականատերերի, մենեջերների և մյուս օղակների միջև փոխադարձ հարաբերություններն ու ազդեցությունները: Հայկական ձեռնարկությունների մենեջմենտը, հիմնականում, արդյունավետ չէ և թույլ ձևով է խթանում երկրում գործարար միջավայրի հետագա զարգացմանը: Նշված պրոբլեմի լուծումներից մեկն է հանդիսանում Հայաստանի իշխանությունների նախաձեռնած տնտեսական նախագիծը` ձեռնարկություններում ժամանակակից մենեջմենտի սկզբունքներն ու ստանդարտները ներդնելու վերաբերյալ: Դա երկար գործընթաց է, որը պետք է սկսվի նոր կազմակերպա-կառավարման մշակույթի ձևավորմամբ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների ուսուցման վրա հիմնված ստեղծված բիզնես տեսնելու ունակությամբ: Երկրորդ, հայկական բիզնեսի կարևոր պրոբլեմներից մեկն է էլ այն է, որ զանգվածային մակարդակի վրա բացակայում է հստակ գիտակցությունն այն մասին, որ բիզնեսի բարգավաճումը հնարավոր է միայն ինովացիոն լուծումների օգտագործման շնորհիվ: Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը տեղական արդյունաբերողներին հնարավորություն կտա արագ և էժան ձևով Եվրոպա արտահանել իրենց արտադրանքը, որտեղ պահանջարկ կա հատկապես մրցունակ և որակյալ ապրանքների, հատկապես ինովացիոն ապրանքների նկատմամբ: Ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման մեր մակարդակն առայժմ համարժեք չէ օտարերկրյա շուկաների կողմից ներկայացվող պահանջարկների հետ:

Ես արդեն 15 տարուց ավելի է ինչ զբաղվում եմ Հայաստանում խորհրդատվական բիզնեսի զարգացմամբ, և, հաշվի չառնելով ազգային ձեռնարկատիրության պրոբլեմները, հիմնվելով անձնական մասնագիտական փորձի վրա, կուզենայի նշել, որ ներկայումս երկրում դիտվում է նոր ինֆորմացիոն տնտեսության հիմնական մեխանիզմների զարգացման դրական դինամիկա, իսկ դրան զուգահեռ զարգանում են նաև Grant Thornton Amyot-ի ծառայությունները: Թեկուզ այն, որ այժմ մենք արդեն խոսում ենք այնպիսի բաների մասին , ինչպիսիք են ինովացիոն տեխնոլոգիաները կամ կորպորատիվ կառավարման ժամանակակից սկզբունքները: Հինգ-վեց տարի առաջ դրանց մասին խոսք անգամ չկար:

Պրն.Գյուլբուդաղյան, ձեր ընկերությունը զբաղվում է նաև ՏՏ-խորհրդատվությամբ: Դուք ինպե՞ս կգնահատեիք փորձագետների կարծիքն այն մասին, որ Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացումն անհնար է, քանի որ ՏՏ-արտադրությունը երկրում բացառապես հիմնված է աուտսորսինգի վրա:

Այսօր Հայաստանը կորցրել է այն առավելությունը, որի շնորհիվ, մի քանի տարի առաջ, աուտսորսինգի տեսանկյունից համարվում էր հրապուրիչ: Մասնավորապես, խոսքը գնում է էժան աշխատուժի մասին: Այստեղ Հայաստանը կարող է մրցակցել Եվրոպական որոշ պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի հետ, սակայն մրցունակ չէ Հնդկաստանի և Չինաստանի համեմատ, որոնք համարվում են աուտսորսինգի ավանդական շուկաները: Դրա հետ մեկտեղ, կուզենայի նշել, որ Հայաստանում այսօր կան բավականին հաջողակ ընկերություններ, որոնք իրենք են զբաղվում տեղեկատվական տեխնոլոգիաների մշակմամբ` ունենալով այդ ոլորտի լավ մասնագետներ: Պրոբլեմն ընդամենը կայանում է նրանում, որ այդ երևույթն առայժմ զանգվածային բնույթ չի կրում: Սակայն, այսօր մենք արդեն վստահ կարող ենք խոսել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման դրական միտումների մասին:

Դրանից բացի, այսօր Հայաստանը հիմնականում արտահանում է հումքային ապրանքներ, որոնք հանդիսանում են լեռնարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության արդյունքները, այդ թվում ոսկի, սակայն, ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով վերջնական պրոդուկտ չի արտադրում: Այն ժամանակ, երբ, ներկայումս, միջազգային շուկաներում առավելություններ է ձեռք բերում այն բիզնեսը, որը ճկուն է ինովացիոն բնույթի որոշումներ կայացնելու նկատմամբ: Համաշխարհային բրենդների պրոդուկցիան այսօր մրցունակ է միայն ինովացիոն լուծումների շնորհիվ:

Ինչպե՞ս եք գնահատում հայրենական ձեռնարկությունների հաշվապահական հաշվառման ներքին հսկողության հուսալիության և արդյունավետության մակարդակը: Հաջողվո/ւմ է արդյոք հայկական ձեռնարկություններին, ունենալով հաշվապահական հաշվառման համակարգի թերություններ, հաջողությամբ կիրառել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (ՖՀՄՍ): Ինչպե/ս եք գնահատում հայ մասնագետների պրոֆեսիոնալ ունակություններն այս ոլորտում:

Մեր գնահատականներով, պրոֆեսիոնալիզմի մակարդակը մեր հաշվապահների ու ֆինանսիստների հիմնական զանգվածի մոտ այնքան էլ բարձր չէ: Կորպորատիվ կառավարման նոր ստանդարտներով և սկզբունքներով աշխատելու, ինչպես նաև միջազգային ստանդարտների համապատասխան ֆինանսական հաշվետվություններ կազմելու համար, հայ մասնագետները պետք համապատասխան կրթություն ստանան: Չնայած, որ հաշվապահական հաշվառման համակարգի զարգացվածության մակարդակով Հայաստանը հանդիսանում է առաջատարներից մեկը տարածաշրջանում: Այս ոլորտում Հայաստանը կարող է և պարտավոր է հասնել ավելի նշանակալից արդյունքների, համապատասխան սեմինարների ու թրենինգների միջոցով բարձրացնելով մասնագետների` հաշվապահների և ֆինանսիստների կրթական մակարդակը:

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կիրառումը թույլ կտա ամբողջովին բացահայտել ընկերության գործունեությունը, ինչն էլ իր հերթին կբարձրացնի նրա թափանցիկությունը և իմիջը, որն անհրեժեշտ է հրապարակային դառնալու և ֆոնդային բորսաներում գնահատվել ցանկացող ընկերությունների համար: Հայաստանը պետք է ձգտի կապիտալի շուկայի զարգացմանը, այդ գործընթացին ընդգրկելով նաև մասնավոր ներդրողներին:

Ո՞ր ընկերությունների համար է այսօր աուդիտը պարտադիր, և ինչպիսի հաջախականությամբ են մեր ընկերությունները դիմում նախաձեռնողական աուդիտի ծառայություններին:

Այս տարվա հունվար 1-ից ուժի մեջ մտավ մի օրենք, որի համաձայն աուդիտը պարտադիր է այն ընկերությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ.դրամը: Այդ օրենքը կնպաստի տնտեսության շարունակական զարգացմանը, քանի որ կնպաստի ստվերային տնտեսության նվազեցմանը: Ինչ վերաբերվում է նախաձեռնողական աուդիտին, ապա հաճախորդների թիվը, որոնց համար չնայած աուդիտը պարտադիր չէ, սակայն ուզում են այն անցկացնել, մշտապես աճում է: Դրանք հիմնականում արտասահմանյան կապիտալով ընկերություններ են, որտեղ աուդիտի անցկացման նախաձեռնությունը հիմնականում պատկանում է արտասահմանյան գործընկերոջը: Վերջին ժամանակներս, հարկերի վճարման, հիմնադիրների ու մենեջերների միջև իրենց ներքին հարցերը լուծելու նպատակով աուդիտի ծառայություններից սկսել են օգտվել նաև հայ գործարարները:

Պարտադիր աուդիտ անցկացնելու պարտավորություն ունեցող ընկերություններից քանի՞սն է այն անցկացնում Grant Thornton Amyot ընկերությունում:

Մենք ներառում ենք պարտադիր աուդիտի շուկայի մոտ 30 տոկոսը: Սա պրոֆեսիոնալ գերակշռության արդյունք է, քանի որ աուդիտորական կազմակերպության ընտրությունը, որպես կանոն, կատարվում է մրցույթային կարգով, մանավանդ, երբ պատվիրատուն հանդիսանում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչ: Ընդ որում, աուդիտորական ընկերության ընտրության հարցում հիմնական չափանիշ է հանսիսանում ոչ այնքան ընկերության գնային քաղաքականությունը, որքան նրա մասնագետների պրոֆեսիոնալ ունակությունները: Աուդիտորական ընկերությունը կարող է ունենալ օպտիմալ գնային քաղաքականություն, միաժամանակ չունենալով այնպիսի մասնագետներ, որոնք կարող են աուդիտն անցկացնել, օրինակ, հեռահաղորդակցության, ռադիո-հեռուստատեսության, էլեկտրաէներգետիկայի, ջրամատակարարման և ջեռուցման, տրանսպորտի, սննդի արդյունաբերության, լեռնարդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում գործող կազմակերպություններում: Գործելով Հայաստանի ֆինանսական շուկայում 15 տարուց ավելի մեր ընկերությանը հաջողվել է խորհրդատվության և աուդիտի շուկայում առաջատարի տեղը զբաղեցնել, հիմնականում, մեր բարձրակարգ մասնագետների շնորհիվ: Ներկայումս մեր աշխատակիցների կազմը բաղկացած է տարբեր ոլորտների 120 մասնագետներից, իսկ իր գործունեությունը ընկերությունն սկսել է, ունենալով ընդամենը 8 մասնագետ: Մինչև տարեվերջ մտադիր ենք մեր աշխատակիցների թիվը հասցնել 140-ի:

Շուկայի ո՞ր բաժինն է Ձեզ հաջողվել գրավել

Ֆինանսական հատվածում մեզ հաջողվել է ներառել աուդիտորոկան և խորհրդատվական ծառայությունների 60-70 տոկոսը: Իսկ ընդհանուր տնտեսության մեջ Grant Thornton Amyot-ի բաժինը կազմում է այդ շուկայում մատուցված ծառայությունների մոտ 40 տոկոսը:

Այսինքն, խոսել այն մասին, որ նոր խոշոր մասնակիցների շուկա մուտք գործելով փոփոխվել են Grant Thornton Amyot-ի դիրքերը, այնքան էլ տեղին չէ:

Մենք միայն ողջունում ենք նոր խոշոր մասնակիցների մուտք շուկա, ինչպիսիք են, օրինակ, Էռնստ ընդ Յանգը, Պրայս Ուոթերսը, ողջունում ենք նաև KPMG ընկերությանը, որի հետ շուկայում մենք մրցակցում ենք արդեն երկար տարիներ: Շատ դժվար է շուկայում միայնակ, առանց լուրջ մրցակիցների աշխատելը: Չէ որ հաճախորդների համար դժվար է գնահատել ծառայությունների մատուցման մակարդակը, եթե նրանք ընտրելու և համեմատելու հնարավորությունից զրկված են: Բացի այդ, առողջ մրցակցությունը նպաստում է երկրում աուդիտորի մասնագիտության զարգացմանը, երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալով ապահովելու իրենց մասնագիտական աճն այս ոլորտում: Մրցակցությունը նաև որոշակի ՙլարվածություն՚ է ձևավորում, միաժամանակ թույլ չտալով թուլանալ, այն խթանում է նոր ու հետաքրքիր նախագծերի ստեղծմանը: Ներկայումս մեր ընկերությունն ունի մի քանի նախագիծ, որոնցից մեկը վերաբերում է մեր կողմից վերջերս Վրաստանում հիմնված դուստր ձեռնարկության զարգացմանը, որը պետք է մատուցի խորհրդատվական և աուդիտորական ծառայությունների մի ամբողջ շարք: Մեզ արդեն հաջողվել է հաջախորդների մեծ բազա ստեղծել, որոնցից մեկն էլ հանդիսանում է ՙՎրացական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ն: Համատեղ նախագծեր կան նաև Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, պետական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ: Վրացական մասնաճյուղի զարգացմանն ուղղված բոլոր նախագծերի իրականացումից հետո մենք մտադիր ենք դրա կառավարումն ամբողջովին հանձնել վրացի բաժնետերերին: Եվ սա տարբեր երկրներում մեր կողմից մասնաճյուղեր հիմնելու և դրանք զարգացնելու ուղղությամբ իրականացվող միակ նախագիծը չէ:

Դրանից բացի, Grant Thornton Amyot-ի ծրագրերի իրականացման շրջանակներում մենք նախատեսում ենք նաև մի առանձին ընկերության հիմնում, որը կմասնագիտանա միայն իրավաբանական ծառայությունների և հարկային խորհրդատվությունների ոլորտներում և պետք է զարգանա որպես առանձին ընկերություն:

Հայկական և վրացական, այդ երկու շուկաներից ո՞րն է ավելի մեծ հնարավորություններ ստեղծում խորհրդատվական և աուդիտորական գործունեության համար: Չէ՞ որ Վրաստանում ավելի շատ ներդրողներ կան: Եվ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Կարծում եմ, որ երկու երկրների հնարավորություններն էլ համարյա հավասար են: Ինչ վերաբերում է գրավչությանը, ապա, չնայած Հայաստանը մեծ երկիր չէ, սակայն ունի զարգացման մեծ ներուժ` լավ մասնագետներ, ճկուն տնտեսական հիմքեր: Այս ամենից բացի, Հայաստանն ունի մի շատ կարևոր առավելություն, դա Սփյուռքն է: Դեռևս ճգնաժամից առաջ Հայաստանում դիտվում էր արտասահմանյան ներդրումների կայուն հոսք, հիմնականում շինարարության ոլորտում և հիմնականում` Սփյուռքից:

Ձեր ընկերությունն ունի նաև բանկային հատվածի, ապահովագրական բիզնեսի, ինչպես նաև Հայաստանի վարկային կազմակերպությունների հատվածի ներկայացուցիչների գնահատման մեծ փորձ: Ինչպե՞ս կգնահատեիք նրանց զարգացման մակարդակն ու առանձնահատկությունները:

Այսօր Հայաստանի բանկային համակարգը լավ զարգացած է: Կուզենայի ընդգծել, որ Հայաստանի վարկային շուկան պետք է ավելի բաց և մատչելի լինի բնակչության համար, որը վարկային լավ պրոդուկտների մեծ կարիք ունի: Վերջին տարիներին դիտվում է վարկային ռեսուրսների թանկացում, դրանից բացի, վարկ ստանալու գործընթացը նույնպես հեշտ չէ: Այդ իմաստով մենք ողջունում ենք Հայաստանի ֆինանսական շուկայում KFW նման կառույցների գործունեությունը` իրենց տարբեր տեսակի վարկային ծրագրերով հանդերձ: Նրանք շուկայում ներդնում են հաճախորդների սպասարկման նոր տեխնոլոգիաներ, ինովացիոն նոր լուծումներ: Նման նախագծեր Հայաստանում պետք է ավելի շատանան: Ինչ վերաբերում է ապահովագրության ոլորտին, ապա գտնում եմ, որ անհրաժեշտ է ներդնել ավտոտրանսպորտի հետ կապված պարտադիր ապահովագրությունը, պարտադիր բժշկական ապահովագրությունը, գործարար միջավայրի զարգացմանը նպաստող այլ տեսակներ:

Խորհրդատվության ոլորտում ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում ընկերությունը: Ինչպիսի՞ միտումներ են այսօր նկատվում այդ ծառայությունների մատուցման ոլորտում: Թվարկեք, խնդրեմ ընկերության խորհրդատվական գործունեության շրջանակներում իրականացված մի քանի խոշոր նախագծեր:

Խորհրդատվությունը Grant Thornton Amyot-ի ծառայությունների հիմնական ուղղություններից մեկն է: Այդ ոլորտում մենք աշխատում ենք մեծ թվով հաճախորդների հետ, օրինակ, ՙՀայկական երկաթուղիներ՚ ՓԲԸ-ն: Մոտ օրերս խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր կստորագրենք Երևանի մետրոպոլիտենի հետ:

Գործարար միջավայրի ներկայացուցիչների շրջանում գոյություն ունի պրոֆեսիոնալ խորհրդատվական ծառայությունների և դրանց արդյունավետության ու անհրաժեշտության նկատմամբ որոշակի թերի ըմբռնում, ինչպես նաև թերի գնահատական` իրենց կողքին պրոֆեսիոնալ խորհրդատու ունենալու անհրաժեշտության նկատմամբ, որը կգնահատեր ընկերության այս կամ այն ծրագրերի բոլոր ռիսկերը և կօգներ պրոֆեսիոնակ ձևով կազմել ֆինանսական հաշվետվությունները: Հաճախ է լինում, երբ խորհրդատվական ծառայություններն ու գործարարները խոսում են տարբեր լեզուներով: Լինում է, երբ, բիզնեսի զարգացման վերաբերյալ մեր խորհուրդներն ու առաջարկությունները չեն հասկացվում և չեն աջակցվում գործարարների կողմից: Սակայն, այնուամենայնիվ, խորհրդատվությունների ոլորտը Հայաստանում զարգանում է: Խորհրդատվական գործարքների տարեկան աճը կազմում է 15-20 տոկոս: Ինչո՞ւմ է Grant Thornton Amyot-ի նման կազմակերպությունների առավելությունը: Որպես ավելի քան 100 երկրներում գործող միջազգային ցանց, որը, տեղական փորձագիտական գնահատականների և գիտելիքների հետ համատեղելով և օպտիմալ ձևով կիրառելով միջազգային փորձը, Grant Thornton Amyot-ը հաճախորդներին հնարավորություն է տալիս ամենուրեք ստանալ բարձրակարգ ծառայություններ:

Ընկերության գնահատականներով որքա՞ն են ստվերային տնտեսության ծավալները Հայաստանում:

Ծավալները նշելը դժվար է, քանի որ դրանք մշտապես փոփոխվում են, ընդ որում, դեպի լավը, ինչի ապացույցը կարող է հանդիսանալ հարկատուների ցուցակը, որն աստիճանաբար ավելանում է: Պարտադիր աուդիտի մասին օրենքը հանդիսանում է մեր տնտեսությունը ՙստվերից՚ դուրս բերելու մեթոդներից միայն մեկը, իսկ նման մեթոդները բազմաթիվ են, պարզապես, հարկավոր է դրանցից օգտվել:

Հարցազրույցը վարեց Էլիտա Բաբայանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.12.2025
RUB4.870.05
USD381.550.05
EUR450.112.50
GBP515.633.20
CAD278.541.45
JPY24.470.23
CNY54.290.08
CHF484.573.67