Ուրբաթ, 26 Մարտի 2010 17:11
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 17.9 մլրդ.դրամի դրամային վարկեր և 23.8 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (մարտի 15-21) տրամադրվել է 17.9 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 23.8 մլն.դոլարի`ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին Արմինֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (մարտի 22-26) բանկերի կողմից գնվել է 63.698 մլն.դոլար` 396.46 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, իսկ վաճառվել է 60.311 մլն.դոլար` 398.43 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 16.250 մլն.դոլար` 393.59 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են մարտի 24-ին` 10.750 մլն.դոլար:
Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա մարտի 22-26-ը արտժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 305 հազ.դոլար` 398.52 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 778.2 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 20.4%, իսկ չորրորդ եռամսյակում`7.7%:
Ընդ որում, 2008 թվականին այս ցուցանիշի տարեկան աճը կազմել էր 51.1%, իսկ չորրորդ եռամսյակում`3.6%: