Ուրբաթ, 2 Ապրիլի 2010 20:02
2010 թվականի փետրվարին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը աճել է 2.3%, կազմելով 1.7 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. 2010 թվականի փետրվարին, տարվա կտրվածքով, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը աճել է մոտ 36.3%, իսկ միայն փետրվարին`2.3%, կազմելով 664.4 մլրդ.դրամ կամ 1.7 մլրդ.դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 25.3% կամ 168 մլրդ.դրամ (436.9 մլն.դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 74.7% կամ 1.3 մլրդ.դոլար (496.4 մլրդ.դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը փետրվարին կրճատվել է 0.3%, իսկ տարվա կտրվածքով աճելով 7.5%
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 18% կամ 118.8 մլրդ.դրամ (փետրվարի անկումը կազմել է 1.6%, իսկ տարվա կտրվածքով աճը կազմել է 31.1%): Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 7.5 մլրդ.դրամ (փետրվարի աճը կազմել է 1.2%, իսկ տարվա կտրվածքով`10.3%), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը կազմել է 111.3 մլրդ.դրամ: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 82% կամ 545.6 մլրդ.դրամ, որտեղ 160.6 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 385.1 մլրդ.դրամը`արտարժույթով ներգրավված ավանդները:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ց՝պահանջ ավանդները կազմել են 33.7% կամ 224.2 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 48.3% կամ 321.4 մլրդ.դրամ:
ՀՀ դրամով ներգրավված ց՝պահանջ ավանդնրի ծավալներում փետրվարին արձանագրվել է 4.4% աճ, կազմելով 101.9 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ց՝պահանջ ավանդների ծավալներում, դիտվել է 6% աճ: Ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ժամկետային ավանդների ծավալները փետրվարին պակասել են 4.3%, կազմելով 58.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ժամկետային ավանդների ծավալները աճել են 3.3%, կազմելով` 262.7 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել է 302.2 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 2.9%, իսկ տարվա կտրվածքով` 49%:
Ընդ որում, 2010 թվականի փետրվարին բնակչության ժամկետային ավանդներն աճել են 3.2%, իսկ տարվա կտրվածքով` 45%, կազմելով 223.9 մլրդ.դրամ:
Աղբյուրի հավաստմամբ, 2010 թվականի փետրվար ամսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքներն աճել են` 7.79%-ից մինչև 8.56%, իսկ տարվա կտրվածքով կրճատվել են 0.3 տոկոսային կետով: