Երկուշաբթի, 12 Ապրիլի 2010 12:52
Հայաստանի առևտրային բանկերը մեկ տարում 61.5 տոկոսով ավելացրել են արկավորման ծավալները
ԱրմԻնֆո. 2010 թվականին հունվար-մարտ ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի կողմից իրականացված վարկավորման ծավալները 2009 թվականի նւյն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 61.5 տոկոսով, կազմելով 145.1 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի քանակը կազմել է 178447 վարկ, 2009 թվականի համեմատ աճելով 31.3 տոկոսով:
2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ 2.7 մլն. մարված և 667 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 947.8 հազ. վարկային պատմությունների մասին (որից`18.3 հազ.-իրավաբանական անձանց և 929.5 հազ.-ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին):
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 22 առևտրային բանկեր: