Չորեքշաբթի, 7 Ապրիլի 2010 15:34
2010 թվականի առաջին եռամսյակում Արդշինինվեստբանկն ապահովել է մասնավոր տրանսֆերտների 3.9 տոկոսանոց աճ
ԱրմԻնֆո. 2010 թվականի առաջին եռամսյակում Արդշինինվեստբանկը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ապահովել է մասնավոր տրանսֆերտների 3.9% աճ, հասցնելով 26.7 մլն.դոլարի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է Արդշինինվեստբանկի վճարահաշվարկային և ավանդային ծառայությունների վարչության ղեկավար Տիգրան Շահինյանը:
Նրա խոսքերով, միայն ընթացիկ տարվա մարտին բանկի մասնավոր փոխանցումների ծավալը կազմել է 10.7 մլն.դոլար, գերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 11%-ով: Նա տեղեկացրել է, որ մասնավոր փոխանցումների ամենամեծ ծավալներն ապահովել են Ռուսաստանը`65% և ԱՄՆ`15%:
Տ.Շահինյանի խոսքերով, ներկայումս բանկը բանակցում է երկու խոշոր միջազգային վճարային համակարգերի հետ, որոնց հետ համագործակցությունը մտադիր է սկսել այս տարվա ամռանից: Ներկայումս Արդշինինվեստբանկն աշխատում է Contact, MoneyGram, Migom, IntelExpress, RIA, ՙԲիստրայա պոչտա՚, միջազգային համակարգերի, ինչպես նաև համագործակցում է ռուսական ՙՍոցգորբանկի՚ և ՙՍբերբանկի՚ հետ:
Միաժամանակ, զրուցակիցը հայտնել է, որ մինչև մայիսի 15-ը բանկը IntelExpress համակարգի հետ ակցիա է իրականացնում, որի շրջանակներում, նշված համակարգով փոխանցումներ իրականացնողները և ստացողները կստանան միջազգային զանգերի քարտեր:
Հիշեցնենք, որ ներկայումս Արդշինինվեստբանկն ունի 55 մասնաճյուղ, որոնցից 13-ը գործում է Երևանում, 36-ը շրջաններում և 6-ը` ԼՂՀ-ում, ինչպես նաև` մեկ ներկայացուցչություն Փարիզում: