Երեքշաբթի, 13 Ապրիլի 2010 18:52
Անելիք Բանկը՚ սկսում է քո-բրենդինգային քարտերի թողարկումը
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկը՚ նախատեսում է ընթացիկ տարվա հունիսից, Հայաստանում գործող տուրիստական ընկերություններից մեկի հետ համատեղ, ձեռնամուխ լինել քո-բրենդիգային քարտերի թողարկմանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հոտ հարցազրույցում հայտարարել է ՙԱնելիք Բանկի՚ Վարչության նախագահի առաջին տեղակալ Բագրատ Ճզմաչյանը:
Նրա խոսքերով, նախագիծը բանկին հնարավորություն կտա էապես ավելացնել քարտերի քանակը: Միաժամանակ նա տեղեկացրել է, որ տարեսկզբից մինչև ապրիլի 1-ը, բանկի պլաստիկ քարտերի քանակը ավելացել է 2 հազարով կազմելով 31 հազար քարտ, որոնք հիմնականում թողարկվել են աշխատավարձային սխեմաներով: Նշված քարտերի մեջ Visa քարտերը կազմել են 14 հազար, MasterCard-ը`5.5 հազար և ArCa համակարգի քարտերը`11.5 հազար: Նա նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարում բանկի ղեկավարությունը մտադիր է 15 միավորով ավելացնել բանկոմատների քանակը, հասցնելով դրանք 40-ի: Ներկայումս Անելիք Բանկն ունի 400 POS-թերմինալներ, Երևանում և Հայաստանի շրջաններում: