Ուրբաթ, 16 Ապրիլի 2010 18:41
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 12 մլրդ.դրամի դրամային վարկեր և 31.9 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (ապրիլի 4-5ը) տրամադրվել է 12 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 31.9 մլն.դոլարի`ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (ապրիլի 12-16) բանկերի կողմից գնվել է 44.036 մլն.դոլար` 394.95 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 52.598 մլն.դոլար` 396.86 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 11.190 մլն.դոլար` 394.98 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` ապրիլի 12-ին և 13-ին (համապատասխանաբար`2.7 մլն. և 2.75 մլն.դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա ապրիլի 12-16-ը արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 778.2 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ. դոլար, տարվա կտրվածքով աճելով 20.4%, իսկ չորրորդ եռամսյակում`7.7%: Ընդ որում, 2008 թվականին այս ցուցանիշի տարեկան աճը կազմել էր 51.1%, իսկ չորրորդ եռամսյակում` 3.6%: