Երեքշաբթի, 27 Ապրիլի 2010 10:26
ՀՀ ԿԲ. Արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքը 2010 թվականի փետրվարին աճել է 0.88 տոկոսով
ԱրմԻնֆո. Արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքը 2010 թվականի փետրվարին աճել է 0.88 տոկոսով,, իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ`3.8 տոկոսով, կազմելով 125.9: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:
Ընդ որում, 2010 թվականի փետրվարին, 2009 թվականի փետրվարի համեմատ իրական արդյունավետ փոխարժեքի անկումը կազմել է 21 տոկոս: Հիշեցնենք, որ 2009 թվականի ամբողջ ընթացքում այս ցուցանիշի անկում է արձանագրվել մարտից մինչև նոյեմբեր ընկած ամիսներին, իսկ աճ`հունվարին, փետրվարիմ և դեկտեմբերին:
Միաժամանակ, անվանական արդյունավետ փոխարժեքը 2010 թվականի փետրվարին, հունվարի համեմատ աճել է 1.4 տոկոսով, իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ`3 տոկոսով, կազմելով 217.3: Դրա հետ մեկտեղ, 2010 թվականի փետրվարին 2009 թվականի փետրվարի համեմատ անվանական արդյունավետ փոխարժեքն իջել է 25 տոկոսով: Անվանական արդյունավետ փոխարժեքի անկումը 2009 թվականին արձանագրվել է մարտից մինչև դեկտեմբեր ընկած ամիսներին: