Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2010 18:20
ՎՏԲ-Հայաստան բանկը ուժեղացնում է ռիսկ-մենեջմենտը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան բանկն ուժեղացնում է ռիսկ-մենեջմենտը, ներդնելով մանրածախ ռիսկ-մենեջմենտը:
Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն և տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, մանրածախ ռիսկ-մենեջմենտը բանկին հնարավորություն է տալիս մասնաճյուղերի կողմից որոշումների ընդունումը կենտրոնացնել գլխամասային գրասենյակում, ընդ որում, գլխավորապես, ավտոմատացված գործիքների միջոցով, ինչը հաճախորդներին թույլ կտա 20-30 րոպեների ընթացքում տեղեկություններ ստանալ բանկի ցանկացած կետից: ՙԲնական է, ռիսկ-մենեջմենտի համակարգում մենք էապես փոփոխության ենք ենթարկել մեր մոտեցումները, ինչը պայմանավորված է ճգնաժամի ազդեցությամբ: Մենք ստիպված էինք ուժեղացնել կամ բարդացնել պոտենցիալ փոխառուներին առաջադրվող պայմանները, քանի որ ռիսկերն աճել են: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի մենք վերանայել ենք ռիսկերի նկատմամբ վերաբերմունքը` ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ հատվածներում՚,-հայտարարել է Վ.Օվսյաննիկովը: