Երկուշաբթի, 3 Մայիսի 2010 19:23
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 12.1 տոկոսով, կազմելով 138.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 12.1%, ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 138.7 մլն.դոլար: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի տվյալներով, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների կազմում, առաջին եռամսյակում 19.3% աճ է արձանագրվել ցպահանջ պարտավորությունների գծով, որոնք կազմել են 175.8 մլն.դրամ կամ 439 հազ.դոլար, իրավաբանական անձանց ժամկետային պարտավորություններով`19.2%, կազմելով 15.5 մլրդ.դրամ կամ 38.8 մլն.դոլար, ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորություններով`14.2%, կազմելով 2.7 մլրդ.դրամ կամ 6.7 մլն.դոլար, բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորություններով`9.4%, կազմելով 34.9 մլրդ.դրամ կամ 87.1 մլն.դոլար, վճարվող տոկոսների գծով`35.7%, կազմելով 830.6 մլն.դրամ կամ 2.1 մլն.դոլար: Առաջին եռամսյակում անկում է արձանագրվել միայն այլ պարտավորությունների գծով`6.1%, կազմելով 1.4 մլրդ.դրամ կամ 3.6 մլն.դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էին 28 վարկային կազմակերպություններ, իրենց 56 մասնաճյուղերով: Հիշեցնենք, որ ՙՎՏԲ-Լիզինգ՚ ՈՒՎԿ-ն վերջերս հայտարարել էր ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ հետ միավորման մասին: