Ուրբաթ, 7 Մայիսի 2010 12:00
Հայաստանի 8 բանկեր ընդգրկվել են երկրի 100 խոշորագույն հարկատուների շարքում
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյւնքներով, Հայաստանի 8 առևտրային բանկեր ընդգրկվել են երկրի 100 խոշորագույն հարկատուների շարքում:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, առաջին եռամսյակում վճարված հարկերի չափերով ACBA-Credit Agricole Bank-ը բանկերի շարքում զբաղեցրել է առաջին տեղը, պետբյուջե վճարելով 747.1 մլն.դրամ, րից 705.5 մլն.դրամը`որպես շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը 100 խոշորագույն հարկատուների շարքում: Այնուհետև գալիս են`Հայբիզնեսբանկը, որը վճարեկ է 540.7 մլն.դրամ, որի 530.4 մլն.դրամը`շահութահարկի ու եկամտահարկի տեսքով և զբաղեցրել է 25-րդ հորիզնականը առաջին հարյուրյակում: Ամերիաբանկը առաջն եռամսյակում բյուջեին վճարել է 472.4 մլն.դրամ, այդ թվում 356.1 մլն.դրամ`որպես շահութահարկ և եկամտահարկ, զբաղեցնելով 30-րդ տեղը առաջին հարյուրյակում: Նրան հետևում է Արդշինինվեստբանկը, որը զբաղեցնում է 31-րդ տեղը, վճարելով 458.3 մլն.դրամ, որի 427.1 մլն.դրամը`որպես շահութահարկ և եկամտահարկ: HSBC-Հայաստան Բանկը զբաղեցրել է 36 տեղը, վճարելով 403.2 մլն.դրամ, որի 330.7 մլն.դրամը`որպես շահութահարկ և եկամտահարկ: ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցրել է 48 տեղը, վճարելով 361.7 մլն.դրամ, որի 345.8 մլն.դրամը`որպես շահութահարկ և եկամտահարկ: Կոնվերս Բանկը զբաղեցրել է 85 տեղը, վճարելով 189.6 մլն.դրամ, որի 175.4 մլն.դրամը`որպես շահութահարկ և եկամտահարկ: Յունիբանկը զբաղեցրել է 96 տեղը, վճարելով 176.6 մլն.դրամ, որի 171.2 մլն.դրամը`որպես շահութահարկ և եկամտահարկ: