Ուրբաթ, 7 Մայիսի 2010 15:31
UNIStream փոխանցումների թիվը Հայաստանում աճել է 7 տոկոսով
ԱրմԻնֆո. Դրամական փոխանցումների միջազգային UNIStream համակարգը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, Հայաստանում գրանցել է փոխանցումների 6.7% աճ:
Ինչպես տեղեկացրել են UNIStream-ի մամուլի ծառայությունը, հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում տրանսակցիաների քանակը կազմել է 16 հազար, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 127 հազարի համեմատ: Դրա հետ մեկտեղ համակարգի շրջանառությունը հանրապետությունում մեկ տարում աճել է 2.1%, առաջին եռամսյակում կազմելով 91.2 մլն.դոլարով: Ընկերության ղեկավարությունը տեղի ունեցած աճը կապում է հաճախորդների հոսքի մեծացման հետ: ՙԲավականին երկար ժամանակի ընթացքում մենք Հայաստանում իրականացնում ենք մի շարք կարևոր ու հետաքրքիր ծրագրեր: Դրանց շարքում, առաջին հերթին, կարելի է նշել ցածր տոկոսադրույքները`1% և անտոկոս դրույքային պլանները, որոնց ժամանակ, եթե փոխանցումն իրականացվում է ազգային արժույթով, ապա կոմիսիոն վարձավճար չի նախատեսվում՚,-նշել է UNIStream-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրյանը:
Նա հիշեցրել է նաև անհասցե փոխանցումների ծրագրի մասին, երբ ստացողը կարող է վերցնել ուղարկված միջոցները հանրապետության տարբեր կետերից: ՙԱյսօր մենք կարողացել ենք դրույքացանցն այնպես կազմել, որպեսզի նվազեցնել մարդկանց` փոխանցումների հետ կապված ծախսերը: Հատկապես տոկոսադրույքների առավելագույն մատչելիությանն ու բարձր որակի մեջ է համակարգի ղեկավարությունը տեսնում է մեր զարգացման հիմնական գերակայությւնները ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ տարածքում՚,-նշել է Ս.Հայրյանը: Նրա խոսքերով, 2009 թվականին համակարգի ընդհանուր շրջանառությւնը հանրապետությունում կազմել է 549 մլն.դոլար, իսկ փոխանցումների քանակը`711 հազար: