Ուրբաթ, 7 Մայիսի 2010 19:50
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 16.2 մլրդ.դրամի դրամային վարկեր և 35.2 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (ապրիլի 26-ից մայիսի 2-ը) տրամադրվել է 16.2 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 35.2 մլն.դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (ապրիլի 30-ից մայիսի 7-ը) բանկերի կողմից գնվել է 52.5 մլն.դոլար` 384.63 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 60.4 մլն.դոլար` 386.16 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 10.2 մլն. դոլար` 387.43 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` մայիսի 5-ին և 6-ին (համապատասխանաբար` 3.4 մլն. և 2.8 մլն.դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա ապրիլի 30-ից մայիսի 7-ը բանկերի կողմից կատարվել են 350 հազ.դոլար գումարի արտարժույթով գործարքներ, 384.71 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: