Երեքշաբթի, 11 Մայիսի 2010 10:54
Յունիբանկը 86 տոկոսով ավելացրել է բիզնես-վարկերի քանակը
Արմինֆո. 2010 թվականի առաջին եռամսյակի ավարտին Յունիբանկի վարկային պորտֆելը կազմել է 66.3 մլրդ.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ աճելով 41%: Ինչպես տեղեցրել են Յունիբանկի մամուլի ծառայությունից, բանկի վարկային պորտֆելի հիմնական մասը`մոտ 40 մլրդ.դրամ, ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը: Ընդ որում, պորտֆելի աճը անցյալ տարվա համեմատ կազմել է 86%:
Յունիբանկի համար ՓՄՁ վարկավորման զարգացումը հանդիսանում է կարևորագույն ուղղություն: Յունիբանկի վարկային պրոդուկտները հայտնի են վարկերի մարման ժամկետների երկարատևությամբ և հարմար տոկոսադրույքներով`տարեկան 15%: Բիզնեսի վարկավորումը բանկն իրականացնում է ինչպես ԱՄՆ դոլարով ու Եվրոյով, այնպես էլ ՀՀ դրամով: Բիզնես-վարկերը տրամադրվում են անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց:
Ներկայումս մեծ մասսայականություն է վայելում 40 մլն.դրամ նվազագույն ծավալ ունեցող`U-SUPER PRIME վարկը: Այս պրոդուկտի հիմնական առանձնահատկությունը նրա ցածր տոկոսադրույքներն են, տարեկան 12%` եվրոյի համար, տարեկան 13%` դոլարային վարկերի համար և տարեկան 14%` դրամային վարկերի համար: Վարկերը տրամադրվում են ինչպես հիմնական միջոցների համալրման և ձեռքբերման, այնպես էլ ներդրումային նպատակներով: Այս պրոդուկտից կարող են օգտվել այն ձեռնարկությունները, որոնք շուկայում գործել են առնվազն 2 տարի և չունեն վարկային բացասական պատմություն: U-SUPER PRIME պրոդուկտը հատուկ մշակված է Հայաստանում կայուն ձեռնարկատիրության ֆինանսավորման նպատակով: 2010 թվականի նույնպես Յունիբանկը կշարունակի բիզնես-վարկավորման պայմանների կատարելագործումը, առաջարկելով մի շարք հետաքրքիր նախագծեր ՓՄՁ ոլորտի ձեռնարկությունների համար: