Հինգշաբթի, 6 Մայիսի 2010 17:13
Յունիբանկը 2010 թվականի համար պլանավորել է 3 մլրդ.դրամի շահույք
ԱրմԻնֆո. Յունիբանկը 2010 թվականի արդյունքներով նախատեսում է ապահովել 3 մլրդ.դրամի շահույթ: Ըստ Յունիբանկի մամուլի ծառայությունից ստացված տեղեկության, այս մասին, բանկի բաժնետերերի տարեկան ժողովում, որը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 3-ին, հայտարարել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանի խոսքերով, անցնող տարին դժվարին տարի էր ամբողջ բանկային համակարգի համար, սակայն Յունիբանկն իր գործունեության բոլոր ուղղություններով էլ ցուցադրեց կայուն աճ: Տարեվերջին բանկի ակտիվներն անցան 108 մլրդ.դրամից, 2008 թվականի համեմատ աճելով 59%-ով: Վարկային ներդրումների աճը կազմել է 40%, վարկերի ծավալները`66.7 մլրդ.դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները բանկում կազմել են 45.5 մլրդ.դրամ (աճը կազմել է 40%), իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդները կազմել են 10.7 մլրդ.դրամ (աճը կազմել է 181.5%): Ցպահանջ ավանդների ծավալները հաշվետու տարում աճել են 15.4%, կազմելվ 12 մլրդ.դրամ: Հաճախորդների սպասարկման գործառնությունների թիվը կազմել է 1.7 մլն., իսկ ակտիվ պլաստիկ քարտերի թիվը`24 հազարից աճել է մինչև 36 հազար:
2009 թվականին բանկի կողմից տեղադրվել է 14 բանկոմատ և 123 POS-թերմինալներ, դրանց թիվը հասցնելով համապատասխանաբար`63-ի և 495-ի: Իսկ UNIStream համակարգով իրականացված փոխանցումները ծավալները կազմել են Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի ծավալների մոտ կեսը: