Երեքշաբթի, 11 Մայիսի 2010 16:50
ՀՀ ԿԲ. 2010 թվականին ինֆլյացիան Հայաստանում կկազմի 6.2 տոկոս
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2010 թվականի ավարտի համար կանխատեսում է ինֆլյացիայի 6.2% մակարդակ, իսկ առաջին եռամսյակի վերջի համար`5.9%: Այս մասին է նշված է ԿԲ 2010 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Աղբյւրի համաձայն, ներքին պահանջարկի աճը, համաշխարհային տնտեսության արագ վերականգնումը, ինչպես նաև հումքային և պարենային ապրանքների գների աճը թույլ են տալիս ինֆլյացիայի կանխատեսումների մերժման ռիսկերը վերանայվեն դեպի աճի կողմը: Նման պայմաններում ԿԲ շարունակում է դրամավարկային քաղաքականության խստացումները, դրական, իրական տոկոսադրույքներ սահմանելու նպատակով, որոնք կարող են պահպանվել կանխատեսվող ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Ինֆլյացիայի զսպման գործում կարևոր դեր է հատկացվում նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումներին`բյուջեի դեֆիցիտի կրճատման և հարկերի հավաքման ներկայիս դրական տեմպերի միջոցով: