Չորեքշաբթի, 12 Մայիսի 2010 14:38
Հայաստանմի բանկերի կողմից պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալները առաջին եռամսյակում կրճատվել են 6.3 տոկոսով, կազմելով 210.6 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանմի առևտրային բանկերի կողմից պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 6.3%, 2009 թվականի չորրորդ եռամսյակի 10.7% աճը համեմատ, տարվա կտրվածքով աճելով 31% և մարտի 31-ի դրությամբ կազմելով 84.3 մլրդ.դրամ կամ 210.6 մլն.դոլար:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, բանկերի կողմից պետպարտատոմսերում կատարված ներդրումների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվների մեջ կազմել է 5.9%, 2009 թվականի դեկտեմբերի 31-ի` 6.7%-ի և մարտի 31-ի 5.6%-ի դիմաց: Այստեղ առաջատարներն են`Արրմսվիսբանկը`13.2 մլրդ.դրամ կամ 33 մլն.դոլար, Արդշինինվեստբանկը`11.4 մլրդ.դրամ կամ 28.5 մլն.դոլար, HSBC Բանկ Հայաստանը`9.2 մլրդ.դրամ կամ 23 մլն.դոլար, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 6.8 մլրդ.դրամ կամ 17 մլն.դոլար և Ամերիաբանկը`6.7 մլրդ.դրամ կամ 16.7 մլն.դոլար:
Պետպարտատոմսերում կատարված ներդրումներով 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ 55% կազմել է առաջատար հինգ բանկերի բաժինը: Ընդ որում, ամենաէական աճն արձանագրել են Արդշինինվեստբանկը`11.7%-ից մինչև 13.5% և Արմսվիսբանկը`14.3%-ից մինչև 15.7%:
Պետպարտատոմսերում կատարված ներդրումներով տարեկան աճ են ապահովել 16 բանկեր, որոնցից ամենամեծը`Հայէկոնոմբանկը`մոտ 30 անգամ, հասցնելով 1.6 մլրդ.դրամի: Միայն առաջին եռամսյակում այս ցուցանիշի աճ են արձանագրել 13 բանկեր, իսկ Հայէկոնոմբանկը`մոտ 3 անգամ: Պետպարտատոմսերում կատարված ներդրումներով տարեկան անկում է արձանագրվել 5 բանկերի մոտ, իսկ եռամսյակային անկում`8 բանկերի մոտ: Ընդ որում, ամենամեծ տարեկան և եռամսյակային անկումը արձանագրվել է Հայբիզնեսբանկի մոտ`63% և 88%, որն այս ցուցանիշով, տարեսկզբին զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը: