Ուրբաթ, 14 Մայիսի 2010 18:53
Հայաստանի վարկային կազմակերպությունները մեկ տարում կրկնակի անգամ ավելացրել են վարկային պորտֆելի ընդհանուր ծավալները
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալները 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են ավելի քան 2 անգամ, իսկ ապրիլին, մարտի համեմատ`59%, կազմելով 11.9 մլրդ.դրամ: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, տրամադրված վարկերի քանակը ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին, տարվա կտրվածքով ավելացել է 69.6%, կազմելով 12616 վարկ:
Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ` 2.8 մլն. մարված և 681 հազար ընթացիկ վարկերի, ինչպես նաև 949 հազ.վարկային պատմությունների մասին, որտեղ`19 հազ. իրավաբանական անձանց և 930 հազ. ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին:
Նշենք, որ 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 28 վարկային կազմակերպություններ, որոնցից 4-ի լիզինգային և 23-ը` ունիվերսալ վարկային կազմակերպություններ, իսկ 1-ը`վարկային միություն