Շաբաթ, 15 Մայիսի 2010 13:32
Մեկ տարում Հայաստանում 26.3 տոկոսով աճել է կոմունալ վճարների և ինտերնետ-առևտրի ծավալները
ԱրմԻնֆո. Կոմունալ վճարների և Ինտերնետ-առևտրի ծավալները Հայաստանում, Armenian Card միասնական վճարային համակարգի շրջանակներում, ընթացիկ տարվա ապրիլին կազմել է 414.2 մլն.դրամ (քանակը`27111), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26.3%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ՙArmenian Card՚ ՓԲԸ-ից, միայն Ինտերնետ-առևտրի ծավալները 2010 թվականի ապրիլին, մարտի համեմատ կրճատվել են 66.6 մլն.դրամով, իսկ գործարքների քանակը`132-ով:
Ինտերնետ-տրանսակցիաների ընդհանուր ծավալների կազմում քարտից քարտ փոխանցումների բաժինը կազմել է 256.4 մլն.դրամ (քանակը`2573), կրճատվելով մարտի համեմատ 54 մլն.դրամով (քանակը`263):
Աղբյուրի համաձայն, Armenian Card համակարգում ArCa քարտերով անկանխիկ գործարքների ծավալները 2010 թվականի ապրիլին, 2010 թվականի մարտի համեմատ կրճատվել են 10.8%-ով: