Հինգշաբթի, 20 Մայիսի 2010 11:02
Հայաստանի ապահովագրական ընկերությունների դրամական մուտքերն աճել են 38 տոկոսով, իսկ մաքուր շահույթը կրճատվել է 61 տոկոսով
ԱրմԻնֆո. 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական մուտքերը կազմել են 1.898 մլրդ.դրամ` տարեկան աճը կազմել է մոտ 38%: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվության մեջ:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում էր 12 ապահովագրական ընկերություն, որոնց մաքուր շահույթը տարվա կտրվածքով կրճատվել է 60.8%, կազմելով 363 մլն.դրամ:
Տարվա կտրվածքով ապահովագրական հատուցումների ծավալները կրճատվել են 12%, կազմելով 355 մլն.դրամ:
Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել են 16.8 մլրդ.դրամ: Ակտիվնրի կազմում հիմնական միջոցները կազել են 711 մլն.դրամ, իսկ դրամական միջոցները`19 մլն.դրամ:
Ապահովագրական ընկերությունների միագումար ընդհանուր կապիտալը կազմել է 12.2 մլրդ.դրամ, որից`10.7 մլրդ.դրամ կազմել է կանոնադրական կապիտալը: Ապահովագրական պահուստները տարվա կտրվածքով աճել են 29%, կազմելով 2.8 մլրդ.դրամ:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերի քանակը կազմել է 48639 պայմանագիր, իսկ այդ պայմանագրերով ապահովագրական գումարը`3.3 տրլն.դրամ: