Ուրբաթ, 21 Մայիսի 2010 17:33
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 13.7 մլրդ.դրամի դրամային վարկեր և 27.5 մլն.դոլարի դոլարային վարկեր
Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (մայիսի 10-16-ը) տրամադրվել է 13.7 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 27.5 մլն.դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (մայիսի 17-21-ը) բանկերի կողմից գնվել է 47.1 մլն.դոլար` 384.44 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 56.2 մլն.դոլար` 385.94 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է6.85 մլն. դոլար` 384.85 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` մայիսի 17-ին և 20-ին (համապատասխանաբար` 2.5 մլն.դոլար և 2.1 մլն.դոլար):
Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա մայիսի 17-21-ը բանկերի կողմից կատարվել են 100 հազ.դոլար գումարի արտարժույթով գործարքներ, 385.7 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: