Երկուշաբթի, 24 Մայիսի 2010 11:45
Պետգանձարանը բարձրացնել է թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 2010 թվականի մայիսի 24-30-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14939.71 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ նվազելով 1.8%, արծաթի գինը` 228.36 դրամ (անկումը կազմել է 3.7%), պլատինի գինը` 19904.18 դրամ (անկումը կազմել է 6.2%), պալադիումի գինը` 5803.39 դրամ (աճը կազմել է 12.4%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 9.2%, արծաթի գինը`5.7%, պլատինի գինը` 6.6% և պալադիումի գինը`12.7%