Երկուշաբթի, 24 Մայիսի 2010 15:02
ՀՀ ԿԲ. Հայաստանում դոլարիզացիայի աճի տեմպերը դանդաղել են
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում դոլարիզացիայի աճի տեմպերը դանդաղել են, ինչի մասին է վկայում հաշվետու ամսում դրամային ավանդների 1.6% աճը`դոլարային ավանդների 0.8% աճի պայմաններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ բանկի մամուլի ծառայությունը, նշվել է ՀՀ Կենտրոնական բանկը Խորհրդի նիստում:
Դրա հետ մեկտեղ, համաձայն աղբյուրի, ԿԲ Խորհուրդը մեկնաբանել է, որ դոլարային վարկերը առայժմ գերակշռում են դրամային վարկերին: Դոլարիզացիայի բարձր մակարդակի և ԿԲ կողմից տարեսկզբից սկսված դրամավարկային քաղաքականության խստացման պայմաններում, պետպարտատոմսերի առաջնային շուկայում 1 տարի մարման ժամկետով պետպարտատոմսերի շահութաբերությունն աճել է 1.6 տոկոսային կետով, կազմելով 10.7%, իսկ 3-5 տարի մարման ժամկետով պետպարտատոմսերի շահութաբերությունն աճել է 0.93 տոկոսային կետով, կազմելով 14.8%: Միաժամանակ, միջբանկային շուկայում ՌԵՊՈ-դրույքները աճել են 2.2 տոկոսային կետով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 830.6 մլրդ.դրամ, պետպարտատոմսերում կատարված ներդրումները`84.3 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալները` 455.3 մլրդ.դրամ: