Հինգշաբթի, 27 Մայիսի 2010 17:35
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 17 մլրդ.դրամի դրամային վարկեր և 30.4 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (մայիսի 17-23-ը) տրամադրվել է 17 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 30.4 մլն.դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (մայիսի 24-27-ը) բանկերի կողմից գնվել է 59.7 մլն.դոլար` 382.84 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 57 մլն.դոլար` 384.22 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 13.2 մլն. դոլար` 380.62 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` մայիսի 25-ին և 26-ին (համապատասխանաբար` 3.6 մլն.դոլար և 5.1 մլն.դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա մայիսի 24-27-ը բանկերի կողմից արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: