Չորեքշաբթի, 2 Հունիսի 2010 16:55
ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2010 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 19.2 տոկոսով, կազմելով 132 մլն.դոլար
ԱրմԻնֆո: ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2010 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 19.2% և կազմել է 52.8 մլրդ.դրամ, կամ 132 մլն.դոլար: 
Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից Արմինֆո •ործակալությանը տրամադրված տվյալներով, Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը հաշվետու ծամանակահատվածում աճել է 37.8%, կազմելով 41.8 մլրդ.դրամ կամ 104.5 մլն.դոլար: Կապիտալի եռամսյակային աճն ապահովվել է կուտակված վնասի կրճատման հաշվին, վաճառքի համար ընդունելի ակտիվների վերա•նահատման պահուստի 76.9% աճով`մինուս 1.4 մլրդ.դրամից մինչև մինուս 2.5 մլրդ.դրամ: ՀՀ ԿԲ •լխավոր պահուստը, էմիսիոն կապիտալը և լրացուցիչ կանոնադրական կապիտալը թոթոխության չեն ենթարկվել, համապատասխանաբար կազմելով` 11.4 մլրդ.դրամ, 100.0 մլն.դրամ  և 85.7 մլրդ.դրամ: 
Աղբյուրի համաձայն, ԿԲ ընդհանուր ակտիվները  2010 թվականին առաջին եռամսյակում կրճատվել 0.3%, 2.6 մլրդ.դոլար կամ 1027.5 մլրդ.դրամ, որտեղ 822.3 մլրդ.դրամ (2.1 մլրդ.դոլար) կազմել է արտարժութային ակտիվների բաժինը, իսկ 205.1 մլրդ.դրամ (512.2 մլն.դոլար)`դրամային ակտիվների բաժինը: Հաշվետու ժամանակահատվածում արտարժութային ակտիվներն աճել են 0.8%, իսկ դրամային ակտիվները կրճատվել են 4.3%: Արտարժութային ակտիվների կազմում տարեկան աճ է արձանա•րվել բոլոր հոդվածներով, ընդ որում, ամենամեծ աճը` բանկերում կամ այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխվող միջոցների •ծով` 40.2%, կազմելով 310.8 մլրդ.դրամ: Իրական արժեքներով հաշվառվող ֆինանսական •ործիքների եկամուտը և վնասը, որոնց վերահաշվարկի հիման վրա հաշվետվության մեջ •րանցվում է  եռամսյակային անկումը, կազմել է 13.1%, կամ 399.1 մլրդ.դրամ, իսկ մինչև մարման ժամկետը պահվող ակտիվների ծավալները զրոյացվել են: ՀՀ դրամով ակտիվների կազմում ամենամծ եռամսյակային անկում է արձանա•րվել վարկերով և ռեպո-համաձայնա•րերով, որը կազմել է 14.5% կամ 60.5 մլրդ.դրամ, իսկ ամենամեծ աճը`ոչ նյութական ակտիվներով` 16.5%, կազմելով 0.5 մլրդ.դրամ: 
2009 թվականին ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 1.5%, կազմելով 2.5 մլրդ.դոլար, կամ 985.6 մլրդ.դրամ, որոնց մեջ արտարժույթով պարտավորությունները կազմել են 302.6 մլրդ.դրամ ¥755.5 մլն.դոլար¤, իսկ ՀՀ դրամով պարտավորությունները`683.1 մլրդ.դրամ կամ 1.7 մլրդ.դոլար: Ընդ որում դրամային պարտավորությունները 5.7%, արտարժութային պարտավորությունների 9.7% աճին զու•ահեռ: Արտարժույթով պարտավորությունների կազմում տարեկան աճ է արձանա•րվել բոլոր հոդվածներով, բացառությամբ այլ պարտըավորությունների •ծով, ի դեպ, ամենամեծ աճը •րանցվել է կառավարության հանդեպ պարտավորություններում`մոտ 13 ան•ամ, կազմելով 16.4 մլրդ.դրամ: ՀՀ դրամով պարտավորությունների կազմում տարեկան անկում է արձանա•րվել բոլոր հոդվածներով, իսկ ամենամեծը անկումը`մոտ 27.9%, կազմել է ավանդների և հաշիվների բաժինը, հասնելով 38.3 մլրդ.դրամի, ինչպես նաև շրջանառվող թղթադրամների ու մետաղադրամների բաժինը` 13.8%, կազմելով 276.4 մլրդ.դրամ: ԱՄՀ հանդեպ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 10.9%, կազմելով 191.4 մլրդ.դրամ, կառավարության հանդեպ դրամական պարտավությունների աննշան անկման պայմաններում, որը կազմել է 0.7%, հասնելով 176 մլրդ.դրամի:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2009 թվականի արդյունքներով կուտակված վնասը կազմել է 65.4 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`30.4 մլրդ.դրամ: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԿԲ ակտիվները կազմել են 1030.6 մլրդ.դրամ, որտեղ արտարժույթով ակտիվները`816.1 մլրդ.դրամ, իսկ դրամային ակտիվները`214.4 մլրդ.դրամ: ԿԲ ընդհանուր պարտավորություններն այդ օրվա դրությամբ կազմել են 1000.2 մլրդ.դրամ, որտեղ 275.5 մլրդ.դրամ կազմել եմ արտարժութային ակտիվները և 724.5 մլրդ.դրամ`դրամային ակտիվները: