Ուրբաթ, 4 Հունիսի 2010 19:46
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 12.1 մլրդ.դրամի դրամային վարկեր և 37.7 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո: Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (մայիսի 24-30-ը) տրամադրվել է 12.1 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 37.7 մլն.դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո •ործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (մայիսի31-հունիսի 4-ը) բանկերի կողմից •նվել է 68 մլն.դոլար` 377.13 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 70.6 մլն.դոլար` 378.81 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված •ործարքների ծավալը կազմել է 12.1 մլն. դոլար` 376.74 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները •րանցվել են` հունիսի 1-ին և 2-ին (համապատասխանաբար` 5.2 մլն.դոլար և 2.9 մլն.դոլար):
Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա մայիսի 31-հունիսի 4-ը բանկերի կողմից իրականացվել է 1 մլն.դոլարի առք և վաճառք, 377.5 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակար•ի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: