Հինգշաբթի, 10 Հունիսի 2010 19:03

«Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբը ուժեղացնում է քարտային բիզնեսը


ԱրմԻնֆո. Արդեն երկու տարի է, ինչ «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբը վճարային ծառայություններ է մատուցում «ԳազՔարդՍերվիսե պրոցեսինգային կենտրոնի միջոցով, որը պատկանում է մայր` Գազպրոմբանկին: Արդ ժամանակամիջոցում բանկին հաջողվել է ոչ միայն էապես ավելացնել իր քարտերի թիվն ու տրանսակցիաների ծավալները, այլ նաև գործարկել օրիգինալ քարտային նոր պրոդուկտներ: Եվ սա դեռ ամենը չէ: Մինչև 2012 թվականի ավարտը բանկը մտադիր է խորացնել իր ներկայությունը վճարային քարտերի շուկայում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տրված հարցազրույցում ավելի հանգամանորեն է պատմում «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Պրն.Խաչատրյան, ինչպիսին է բանկի կողմից թողարկված քարտերով ցուցանիշների դինամիկան, անցյալ տարվա համեմատ:

Բանկը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել վճարային քարտերով մատուցվող ծառայությունների վրա: Հունիսի 1-ի դրությամբ մեր կողմից թողարկված քարտերի թիվը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%, կազմելով 64011 քարտ, որոնց մեջ միջազգային Visa համակարգի քարտերը կազմել են 58176 քարտ, իսկ մնացածը` կազմել են MasterCard համակարգի քարտերը: Դրա հետ մեկտեղ, հունիսի 1-ի դրությամբ բանկի գործող ակտիվ քարտերի թիվն ընդհանուր առմամբ կազմել է 19428 քարտ, ինչը 3000 քարտով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Visa և MasterCard համակարգերի քարտերի թվերի միջև եղած մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ սկզբում մենք դարձանք Visa համակարգի անդամ և 2002 թվականից սկսեցինք այդ քարտերի թողարկումը, և միայն 4 տարի անց` 2006 թվականից սկսեցինք թողարկել նաև MasterCard համակարգի քարտերը: Ի դեպ, երկու համակարգերում էլ մենք ունենք լիիրավ սկզբունքային անդամի կարգավիճակ, այսինքն շարունակում ենք այդ համակարգերի քարտերի թողարկումն ու սպասարկումը: Բացի այդ, մենք հանդիսանում ենք նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ` սպասարկող բանկի կարգավիճակով: Ինչ վերաբերում է բանկի բանկոմատներում ու թերմինալներում ArCa քարտերով իրականացվող գործարքներին, ապա 2009 թվականի առաջին հինգ ամիսներին դրանց ծավալները կազմել են մոտ 15 մլն.դրամ, իսկ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը արդեն կտրուկ աճել է, կազմելով 224 մլն. դրամ:

Դրա հետ մեկտեղ, ներկայումս բանկն ունի 43 գործող բանկոմատ, որոնցից 29-ը տեղադրված է Երևան քաղաքում, մնացածը` Հայաստանի տարբեր շրջաններում: Առևտրի կետերի քանակը, որտեղ տեղադրված են բանկի POS-թերմինալները, ներկայումս 78-ն են: Ընդ որում. եթե նախկինում POS-թերմինալները սովորական քարտերից բացի սպասարկում էին նաև Visa համակարգի չիպային քարտեր, ապա վերջերս բանկը MasterCard համակարգում անցել է սերթիֆիկացիոն գործընթացը, որպեսզի կարողանա սպասարկել նաև այդ համակարգի չիպային քարտերը:

Հայտնի է, որ բանկը մշակել է մինչև 2012 թվականը զարգացման նոր ռազմավարություն, ի՞նչ դեր է հատկացվել այնտեղ քարտային հատվածի համար:

Պլաստիկ քարտերը հատվածը հանդիսանում է մեր բիզնեսի գերակայություններից մեկը, որին բավական մեծ տեղ է հատկացված բանկի ռազմավարության ծրագրում: Այսպես, մինչև 2012 թվականը մենք մտադիր ենք մեր ներկայությունն ավելի խորացնել պլաստիկ քարտերի շուկայւմ: Իսկ այդ ուղղությամբ աշխատանքներն այս տարվանից արդեն իրականացվում են: Ընթացիկ տարում նախատեսված է 12500 քարտերի թողարկում, որոնց մի մասն արդեն թողարկվել է առաջին հինգ ամիսներին, այդ թվում նաև «Ռուսալ-Արմենիաե գործարանի հետ խոշոր աշխատավարձային նախագծի գործարկման շնորհիվ: Մինչև 2012 թվականը, ամենապեսիմիստական կանխատեսումներով, բանկի ակտիվ քարտերի քանակը նախատեսվում է հասցնել 40 հազարի: Կուզենայի տեղեկացնել, որ առաջիկայում մենք պատրաստվում ենք թողարկել մեր սեփական տեղական վճարային քարտերը: Ինչպես հայտնի է, անցյալ տարվա դեկտեմբերից Առեկսիմբանկը հանդիսանում է նոր, բոնուսային կուտակային «Նուրե ծրագրի ֆինանսական գործակալը, որի շրջանակներում այդ քարտերի բոլոր քարտապանները սպասարկման կետերում կատարած գործարքներից որոշակի բոնուսներ էին կուտակում, ստանալով հատուկ պարգևներ: Առաջիկա շաբաթների ընթացքում «Նուրե բոնուսային քարտը կփոխարինվի Առեկսիմբանկի թողարկված նոր վճարային քարտով, որը նախատեսված կլինի բոլոր բանկոմատներում և առևտրի/սպասարկման կետերում նաև կոմունալ վճարների իրականացման համար, հանդիսանալով կուտակային նոր համակարգի մասնակից: Սկզբնական փուլուն նախատեսում ենք թողարկել 1000 քարտ:

Մեր կանխատեսումներով, բանկի քարտերով տրանսակցիաների ծավալները Հայաստանում և երկրի սահմաններից դուրս մինչև 2012 թվականը, կհասնեն 32 մլրդ.դրամի:

Համաձայն զարգացման ռազմավարության ծրագրի, մինչև 2012 թվականը բանկոմատների քանակը նախատեսվում է հասցնել 60-ի, այդ թվում, առաջիկա ամսում նախատեսում ենք տեղադրել 5 նոր բանկոմատ: POS-թերմինալների քանակը մինչև 2012 թվականը մտադիր ենք հասցնել առնվազն`250-ի:

Նախատեսվո՞ւմ է արդյոք կանխիկ դրամ ընդունող բանկոմատների (cash-in) տեղադրում

Առայժմ մենք մտադիր չենք տեղադրել cash-in բանկոմատներ, քանի որ ներկայումս շուկան պասիվորեն է արձագանքում այդ բանկոմատներին, ինչն, իմ կարծիքով, կապված է թղթադրամների և նոմինալների հետ կապված որոշակի ռիսկերի հետ:

Ինչպիսի՞ն են «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ ՓԲԸ անցումը «ԳազՔարդՍերվիսե-ի պրոցեսինգային կենտրոնին: Վերջերս դիտվում են այնպիսի միտումներ, իբր թե բանկերը ձգտում են աստիճանաբար հեռանալ ArCa-ի ընդհանուր ինտերֆեյսից: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այդ երևույթի մասին:

Գտնում եմ, որ ArCa համակարգի ստեղծման գաղափարը ժամանակին էր ու ճշմարիտ: Ինչ վերաբերում է մյուս բանկերի նպատակներին, ապա նման տեղեկություններ մենք չունենք: Հաշվի առնելով հայկական շուկայական իրականությունը կարելի է ասել, որ ArCa համակարգը բանկերի համար հանդիսանում է ամենաօպտիմալ տարբերակը, քանի որ թողարկված քարտերի ներկայիս քանակն ու տրանսակցիաների ներկայիս ծավալները թույլ չեն տալիս ծածկել այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են սեփական պրոցեսինգ ստեղծելու և այն զարգացնելու համար: Բացի այդ, ներկայումս Հայաստանում գոյություն ունի պրոցեսինգի գծով բարձրակարգ կադրերի պակաս: Իսկ մեր բանկում այդ փորձը կա, քանի որ 2004 թվականից մենք ունեցել ենք սերթիֆիկացված պրոցեսինգային կենտրոն, և մենք պատկերացնում ենք պրոցեսինգի ողջ բարդությունն ու առավելությունները: Անկասկած, սեփական պրոցեսինգի առկայությունը լի է մի շարք առավելություններով, առաջին հերթին ապահովելով մեծ օպերատիվություն և սպասարկման որակ: Մենք սկսեցինք գործել «ԳազՔարդՍերվիսե-ի հետ 2008 թվականի սեպտեմբերից և սկսած այդ օրվանից, նրա հետ համատեղ մշտապես մշակում ենք նոր քարտային նախագծեր: Այսպես, 2009 թվականից մենք մեր քարտապաններին շարժական կապի հեռախոսների համար առաջարկում ենք «Տելեքարդե համակագի ծառայությունները, որոնք SMS-հաղորդագրությունների միջոցով հնարավորություն են տալիս վճարային քարտերը հեշտությամբ կառավարել, կատարել փոփոխություններ ու վերահսկել քարտերով կատարվող գործարքները: Բացի այդ, ընթացիկ տարվա ապրիլից մեր բանկի քարտերն ստանալ ցանկացողները կարող են այն պատվիրել նաև Ինտերնետով`մեր բանկի կայքից և բանկ այցելել միայն պատրաստի քարտն ստանալիս:

Ներդրվել է նաև բանկոմատների միջոցով քարտից քարտ գումարների փոխանցման ծառայությունը, ընդ որում, եթե ներկայումս փոխանցումները կարելի էր կատարել միայն Առեկսիմբանկի կողմից թողարկված քարտերի միջև, ապա մինչև տարեվերջ այդ ծառայության միջոցով Առէկսիմբանկի քարտից հնարավոր կլինի փոխանցումներ կատարել նաև Գազպրոմբանկի և այլ բանկերի քարտերին: Այդ ծառայությունն ինչ-որ առումով կփոխարինի վճարահաշվարկային համակարգերի միջոցով կատարվող դրամական փոխանցումներին:

Խոսելով վճարահաշվարկային համակարգերի մասին և ընդհանրապես տրանսֆերտների մասին, կուզենայի հարցնել, թե ինչպիսի՞ն է այսօր բանկի միջոցով իրականացվող փոխանցումների դինամիկան և ինչպիսի՞ն են մինչև 2012 թվականը կանխատեսումները:

Տրանսֆերտների ընդհանուր ծավալները մեր բանկում, ճգնաժամային պայմանների հետևանքով, վերջին մեկ-մեկուկես տարում կրճատվեցին 35-40%: Այս տարի դիտվում է աշխուժացում, ինչպես նաև մեր բանկի միջոցով կատարվող դրամական փոխանցումների ծավալների աճ: Ներկայումս մենք համագործակցում ենք դրամական փոխանցումների 4 միջազգային համակարգերի հետ`Contact, Leader, «Բիստրայա Պոչտաե, MoneyGram, այս տարի պլանավորում ենք համագործակցություն սկսել ևս երկու համակարգերի հետ, որոնցից մեկը` Migom համակարգն է: Համաձայն կանխատեսումների, մինչև 2010 թվականի ավարտը, ֆիզիկական անձանց տրանսֆերտների շրջանառությունը մեր բանկում կկազմի 29 մլրդ.դրամ, իսկ 2011 թվականի ավարտին`40 մլրդ.դրամ:

Լիլիթ Ասլանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.12.2025
RUB4.74-0.03
USD381.47-0.03
EUR446.97-0.30
GBP510.451.03
CAD276.57-0.32
JPY24.25-0.23
CNY54.180.00
CHF479.960.09