Չորեքշաբթի, 16 Հունիսի 2010 11:47
Հայաստանում մասնավոր տրանսֆերտները վերականգնում են շրջանառությունը
ԱրմԻնֆո. 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին բանկային համակարգի միջոցով իրականացված ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի տրանսֆերտների ծավալները Հայաստանում կազմել են 203 մլն.դոլար, տարվա կտրվածքով ավելանալով 11%: Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ, Հայաստանից դեպի դուրս կատարվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալները կազմել են 46.2 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 14.6%: Արդյունքում, դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների մաքուր հոսքը առաջին եռամսյակում կազմել է 157.3 մլն.դոլար տարվա կտրվածքով ավելանալով 9.6%:
Աղբյուրի տվյալներով, դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի գծով առաջատարը Ռուսաստանն է`76.4% կամ 155.6 մլն.դոլար, 10.4% տարեկան աճով: Այնուհետև գալիս են`ԱՄՆ`14.2մլն.դոլար, Ուկրաինա` 3.8 մլն.դոլար, Ղազախստան`2.8 մլն.դոլար, Ֆրանսիա`2.1 մլն.դոլար:
Միաժամանակ, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից Ռուսաստան կատարված փոխանցումների ծավալը 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 24 մլն. դոլար, 2009 թվականի նույն ժաանակահատվածի 21 մլն.դոլարի փոխարեն, ԱՄՆ`5.6 մլն. դոլար, նախորդ տարվա 5.3 մլն.դոլարի փոխարեն, Ուկրաինա`3 մլն.դոլար` 2 մլն.դոլարի փոխարեն, ԱՄԷ`1.5 մլն.դոլար: Հետաքրքրական է, որ 2010 թվակաի հունվար-մարտ ամիսներին 25%-ով աճել են Հայաստանից Չինաստան կատարվղ փոխանցումների ծավալները, կազմելով 1.2 մլն.դոլար:
2010 թվականի արդյունքներով, Հայաստանում տրանսֆերտների մաքուր հոսքը կազմել է 929.2 մլն.դոլար, ընդ որում, դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալները կազմել են 1.124 մլրդ.դոլար, իսկ Հայաստանից դեպի դուրս` 195 մլն.դոլար: Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են 22 առևտրային բանկեր, որոնք դրամական փոխանցումներ են իրականացնում UNIStream, Anelik, Contact, MoneyGram, Migom, Leader, ՙԲիստրայա Պոչտա՚ և այ համակարգերով: Ապրիլի 1-ի դրությամբ, Հայաստանի աևտրային բանկերը համագործակցում են 17 միջազգային վճարային համակարգերի հետ: