Չորեքշաբթի, 16 Հունիսի 2010 14:12
2010 թվականին Հայաստանի տնտեսության վարկավորման միջին եռամսյակային աճը կկազմի 3 տոկոս
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականներով, ընթացիկ տարվա ապրիլից, 12 ամսում, դրամական զանգվածի և բազայի միջին եռամսյակային աճը կկազմի 3-4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6.4% և 4.8% համեմատ: Այս մասին է նշված ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2010 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրում:
Ծրագրի համաձայն, հաշվի առնելով ՀՀ կառավարության և ԿԲ կողմից դեդոլարիզացիայի ուղղությամբ իրականացված միջոցառումները, սպասվում է դրամական զանգվածի միջին եռամսյակային կրկնակի աճ, նախորդ տարվա 3.2%-ից մինչև 8%, արտարժութային ավանդների աճի տեմպերի նվազեցման պայմաններում, որը նախորդ տարի 10%-ից իջել էր մինչև 2%:
Ֆինանսական համակարգը կշարունակի վարկավորման ծրագրերի շարունակությունը, հիմնականում ՓՄՁ, իսկ մասնավորապես` հիպոթեկային շուկայ ակտիվացման հետ կապված ծրագրերը: Արդյունքում, տնտեսության վարկավորման ծավալների աճը եռամսյակում միջին հաշվով կկազմի 3%: