Չորեքշաբթի, 16 Հունիսի 2010 14:13
ՀՀ ԿԲ Հայաստանում 2010 թվականի համար կանխատեսում է մասնավոր ներդրումնրի 11.8 տոկոսանոց աճ
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է մասնավոր հատվածի գծով 2010 թվականի կանխատեսումները`դեպի աճի կողմը: Ինչպես նշված է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2010 թվականի առաջին եռամսյակի ծրագրում, կանխատեսումները վերանայվել են ելնելով համաշխարհային, ինչպես նաև ներքին տնտեսությունների վերականգնման տեմպերի ակտիվացումից:
Համաձայն վերանայված կանխատեսումների, ընթացիկ տարում սպասվում է մասնավոր ծախսերի աճ, որը պայմանավորված կլինի ինչպես մասնավոր սպառումների, այնպես էլ մասնավոր ներդրւմների աճով: Այսպես, մասնավոր ներդրումները տարվա ընթացքում կաճեն 11.8%, կապված տնտեսական իրավիճակի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների սպասումներից, տրանսֆերտների աճից և արտաքին ու ներքին պահանջարկների աստիճանաբար վերականգնումից: Ընդ որում, մասնավոր սպառումների աճն ընթացիկ տարում կկազմի 3.7%, կապված մասնավոր եկամուտների աճից:
Մասնավոր եկամուտների իրական աճի հետևանքով 2010 թվականին աստիճանաբար կկրճատվի մասնավոր եկամուտների ու դրանց պոտենցիալ մակարդակի միջև գոյություն ունեցող դեֆիցիտը, որը ձևավորվել էր 2009 թվականին, ճգնաժամի հետևանքով: Միաժամանակ, 2011 թվականի առաջին եռամսյակում մասնավոր ծախսերը կհավասարվեն իրենց պոտենցիալ մակարդակի հետ, զրոյացնելով դեֆիցիտը: Ելնելով վերոնշյալից, 2010 թվականին մասնավոր ծախսերը սպառողական շուկայում կձևավորեն դեֆլյացիոն ճնշումներ`0.3-0.6% սահմաններում:
Միաժամանակ, 2010 թվականին սպասվում է ապրանքների ու ծառայությունների արտահանումների ծավալների 25-30% աճ`դոլարայն արտահայտությամբ: Ընդ որում, ապրանքների ու ծառայությունների արտահանումների իրական աճը կտատանվի 4-6% սահմաններում: Իսկ ապրանքների ու ծառայությունների ներկրումն ընթացիկ տարում, դոլարային արտահայտությամբ կաճի 12-15%, ապրանքների ու ծառայությունների ներկրման 4-6% իրական աճի պայմաններում:
Արդյունքում, 2010 թվականին կարելի է սպասել, որ ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերությունը ՀՆԱ նկատմամբ կպահպանվի նախորդ տարվա մակարդակի վրա`14-16% սահմաններում: