Հինգշաբթի, 17 Հունիսի 2010 18:08
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե և արծաթե հուշադրամներ հայ մշակույթի և գրականության ներկայացուցիչների հոբելյանների կապակցությամբ
ԱրմԻնֆո. ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 2 ոսկե և 4 արծաթե հուշադրամներ հայ մշակույթի և գրականության ներկայացուցիչների հոբելյանների կապակցությամբ: Մասնավորապես, ՙՐաֆֆու 175 ամյակի՚, ՙՎահան Տերյանի 125 ամյակի՚ կապակցությամբ ոսկե և ՙԼեոի 150-ամյակի՚, ՙՎարդգես Սուրենյանցի 150-ամյսկի՚, ՙԼեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակի՚ և ՙՄովսես Խորենացու 1600-ամյակի՚ կապակցությամբ 4 արծաթե հուշադրամներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ոսկե հուշադրամները 900 հարգի ոսկուց են`1000 հատ, իսկ արծաթե հուշադրամները`925 հարգի արծաթից և 500 հատ:
ՙՐաֆֆու 175 ամյակի՚, ՙՎահան Տերյանի 125 ամյակի՚ կապակցությամբ ոսկե հուշադրամների նոմինալ արժեքը կազմում է 10 հազ.դրամ, ՙԼեոի 150-ամյակի՚, ՙԼեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակի՚ և ՙՄովսես Խորենացու 1600-ամյակի՚ կապակցությամբ հուշադրամների արժեքը`1000 դրամ, իսկ ՙՎարդգես Սուրենյանցի 150-ամյսկի՚ կապակցությամբ հուշադրամի նոմինալ արժեքն է 100 դրամ: Հուշադրամները պատրաստվել են Նիդերլանդներում: