Չորեքշաբթի, 23 Հունիսի 2010 16:12
ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ն և VISA CONCORD-ը բացառիկ պայմաններ են առաջարկում Կոնվերսի հաճախորդներին
ԱրմԻնֆո. ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ն, VISA CONCORD տուրիստական ընկերության հետ համատեղ, հանդես է գալիս բացառիկ նախաձեռնությամբ` Հայաստանում առաջին անգամ առաջարկելով հանգիստի կազմակերպումը Թունիսում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙԿոնվերս Բանկի՚ մամուլի ծառայությունից, ամառային հանգիստը Թունիսում անցկացնող իր հաճախորդների համար ՙԿոնվերս բանկը՚ նախատեսել է մի շարք անակնկալներ. մասնավորապես, յուրաքանչյուր տուրիստի բանկը կնվիրի VISA GOLD վարկային քարտ և առողջապահական ապահովագրություն, ՙԿոնվերս բանկի՚ յուրաքանչյուր քարտապանի զեղչեր կարվի ուղեգրի գնից` 4% զեղչ VISA CLASSIC և MasterCard STANDARD քարտապաններին և 6% զեղչ VISA GOLD և MasterCard GOLD քարտապաններին: Բացի այդ, ՙԿոնվերս բանկի՚ վերոնշյալ քարտապաններին կվերադարձվի Թունիսի ուղևորության ընթացքում քարտերով արված գնումների 0,3 % գումարի չափով և յուրաքանչյուր տուրիստի բանկն անվճար կտրամադրի դեպոզիտային պահատուփ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ուղևորության ժամանակ կտրամադրվի վարկ:
Աղբյուրի համաձայն, առաջիկա տուրերը ուղիղ չվերթով նախատեսվում են հուլիսի 14-ին, 28-ին, օգոստոսի 11-ին, 25-ին` Nouvelair ավիաընկերության A 320 հարմարավետ ինքնաթիռներով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայկական բանկերը և քարտային բիզնեսը՚ վերլուծական տեղեկագրի, Կոնվերս Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 36921 քարտ (ՀՀ բանկային համակարգում`8-րդ տեղը), որտեղ Visa քարտերը կազմել են 22615 քարտ (4-րդ տեղ): Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվը 2009 թվականի հունվարի 1-ի համեմատ աճել է 36%: Պլաստիկ տրանսակցիաների ծավալներով Կոնվցերս Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է 6-րդ տեղը, 2009 թվականին ապահովելով 22% աճ: