Ուրբաթ, 25 Հունիսի 2010 11:09
Հայկական բանկերից խլել են բաժնետերերի ռեեստրի ինքնուրույն վարման իրավունքը
ԱրմԻնֆո. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը չեն կարող ինքնուրույն վարել իրենց բաժնետիրական կապիտալի մասնակիցների ռեեստրը: ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՙԲաժնետիրական ընկերությունների մասին՚ Օրենքներում համապատասխան փոփոխություններն ընդունվել են այսօր, ՀՀ Ազգային Ժողովում, վերջնական ընթերցմամբ:
Ըստ տեղի ունեցած փոփոխությունների, բանկերին արգելվում է ինքնուրույն վարել բաժնետերերի ռեեստրը: Կոոպերատիվների կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակվ գործող բանկերը պարտավոր են կապիտալի մասնակիցների ռեեստրի վարումը փոխանցել Կենտրոնական բանկին: Իսկ բաժնետիրական ընկերության կարգավիճակով գործող բանկերը պարտավոր են այդ գործառույթները փոխանցել իրենց հետ չփոխկապակցված անձանց` համաձայն ՙԱրժեթղթերի շուկայի մասին՚ Օրենքի:
Նշենք, որ նոր պահանջները բանկերից բացի տարածվում են նաև մյուս բաժնետիրական ընկերությունների վրա: