Ուրբաթ, 25 Հունիսի 2010 16:54
Հայէկոնոմբանկը նախատեսում է 2010 թվականին 10-15 տոկոսով բարելավել հիմնական ցուցանիշները
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը նախատեսում է 2010 թվականին 10-15 տոկոսով բարելավել հիմնական ցուցանիշները: Այս մասին այսօր լրագրողներին հաղորդել է Հայկոնոմբանկի Վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանը, բանկի բաժնետերերի տարեկան Ժողովի շրջանակներում:
Նա նշել է, որ բանկը, ճգնաժամի պայմաններում, կարողացավ հաջողությամբ եզրափակել 2009 թվականը: Նրա խոսքերով, 2009 թվականին բանկի ակտիվներն աճեցին 4.6%, կազմելով 52.2 մլրդ.դրամ, տրամադրված վարկերի ծավալները` 8.1%, կազմելով 29.2 մլրդ.դրամ, ընդհանուր պարտավորությունները` 5.4%, կազմելով 43.5 մլրդ.դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները`16.9%, կազմելով 24.4 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`0.7%, կազմելով 8.7 մլրդ.դրամ: Հ.Մկրտչյանը հատուկ նշել է ժամկետային ավանդնրի ծավալների 22.5% աճը, որոնք կազմել են 6.1 մլրդ.դրամ: 
ՙՄենք շարունակում ենք բանակցել միջազգային ֆինանսական կառույցների հետ, նոր ռեսուրսներ ներգրավելու նպատակով, իսկ օրերս սպասվում է IFC հետ նոր պայմանագրի ստորագրումը՚,-տեղեկացրել է նա, հավելելով, որ բանկն ամեն ինչ կանի նշված նախագծերի իրականացման ուղղությամբ, ապահովելով հիմնական ցուցանիշների հետագա աճ:
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Անդրանիկ Նորեկյանն իր հերթին նշել է, որ Հայէկոնոմբանկը հանդիսանում է համակարգաստեղծ բանկ և իր գործունեությունը կազմակերպում է կորպորատիվ կառավարման սկզբունքների հիման վրա, մշտապես մշակելով նոր գործիքներ: ՙԱրդեն 8 տարի անընդմեջ Հայէկոնոմբանկը շարունակում է շահաբաժինների վճարման ավանդույթը, և սա մենք համարում ենք մեծ նվաճում, ոչ միայն Հայէկոնոմբանի, այլ նաև Հայաստանի ողջ բանկային համակարգի համար՚,-ընդգծել է նա: