Երեքշաբթի, 29 Հունիսի 2010 11:53

Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամները տնտեսական աճի գրավականներն են


ԱրմԻնֆո. 2010 թվականի հունիսին կառավարությունը ներկայացրել էր կենսաթոշակային ռեֆորմի վերաբերյալ օրինագծի փոփոխված տարբերակը: Փոփոխությունները վերաբերվում էին Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր կոմպոնենտի ներդրման ժամկետներին և նախատեսում էին դրանց հետաձգում` 2011 թվականից մինչև 2014 թվական: Ռեֆորմի հետաձգման պատճառների ու դրա ներդրման մանրամասների մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը խնդրել է պատմել ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման դեպարտամենտի ղեկավար Կարեն Թամազյանին:

Պրն.Թամազյան, Ինչո՞ւ կենսաթոշակային ապահովության պարտադիր համակարգը Հայաստանում չի կարող ներդրվել 2011 թվականից, ո՞րն էր հետաձգման պատճառը:

Ես դա ռեֆորմի հետաձգում չէի անվանի, քանի որ երկրում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր կոմպոնենտի ներդրման ժամկետների մասին խոսք անգամ չի եղել: Բանը նրանում է, որ կուտակային համակարգի հաջող ներդրումը, հիմնականում, նախատեսում է գործընթացի կազմակերպչական ու տեխնիկական պատրաստություն: Այստեղ շատ կարևոր է հուսալիությունը և կենսաթոշակային վճարների անձնավորված հաշվառման հստակ ու անխափան աշխատանքը: Հավատացնում եմ, հատկապես այս, բավականին լուրջ պատճառների հետևանքով է, այսինքն, հարցի տեխնիկական կողմի չլուծված լինելու պատճառով է, որ հարկադիր կոմպոնենտի ներդրման ժամկետները 2011 թվականից հետաձգվեցին մինչև 2014 թվական: Երեք տարին դա այնքան էլ մեծ ժամկետ չէ, եթե հաշվի առնենք, որ միայն տեխնիկական ծրագրի մշակման ու ներդրման համար պահանջվում է 18 ամիս: Ներկայիս փուլում կազմվում է տեխնիկական առաջադրանքը, որը մեկ ամսից պատրաստ կլինի, որից հետո էլ մրցույթ կհայտարարվի, ընտրելու համար այն ընկերությանը, որը կմշակի տեխնիկական ծրագիըը:

Ընդհատումներից առավելագույն ձևով ձերծ մնալու համար հարկավոր է կոնսոլիդացնել բոլոր հնարավոր ուժերն ու ռեսուրսները, ապահովելով գործընթացին ներգրավված կառույցների, մասնավորապես, Կենտրոնական Դեպոզիտարի, հարկային մարմինների, ակտիվների կառավարիչների համաչափ ու որակյալ աշխատանքը, ապահովելով նաև ծրագրային աջակցության նախապատրաստումը, կենսաթոշակառուների տվյալների բազաներին մուտքի օպերատիվությունը, մի շարք այլ կարևոր հարցեր:

Շատ փորձագետներ գտնում են, որ կամավոր կենսաթոշակային ապահովության սխեմաները հիմնականում աշխատում են զարգացած երկրներում, որտեղ բիզնեսը հիմնված է կորպորատիվ կառավարման հիմքերի վրա: Իսկ Հայաստանում, նրանց կարծիքով, այդ սխեմաները արդյունավետորեն չեն աշխատի, քանի որ մեր գործարարները չեն գիտակցում իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը:

Ես համաձայն չեմ, որ կամավոր կենսաթոշակային ապահովության սխեմաներն արդյունավետորեն են աշխատում միայն զարգացած երկրներում, նման սխեմաներ այսօր աշխատում են թե զարգացած, և թե զարգացող երկրներում: Ինչը վերաբերում է կորպորատիվ կուլտուրային, ապա չի կարելի պնդել, որ մեր գործարարների մոտ այն բոլորովին բացակայում է, պարզապես այն դեռ նոր է ձևավորվում: Կարծում եմ, որ կամավոր կենսաթոշակային ապահովության սխեմաները Հայաստանում կարող էին աշխատել դեռևս 10 տարի առաջ, այդ դեպքում, այժմ, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ:

Կուզենայի ընդգծել, որ կենսաթոշակային կամավոր ապահովության համակարգի շրջանակներում համապատասխան ֆինանսական հաստատություններ կներդրվեն ոչ միայն կենսաթոշակային ապահովության կորպորատիվ սխեմաներում, այլ նաև անհատական սխեմաներում, այսինքն յուրաքանչյուր աշխատող (նաև չաշխատող) քաղաքացի կարող է միանալ նոր համակարգին, անկախ գործատուի ցանկությունից: Մեր քաղաքացիները կարող են օգտվել նման հնարավորությունից նաև այսօր: Քանի որ մեր երկրի ֆինանսական շուկայում կան խաղացողներ, որոնք մատուցում են ակտիվների հավատարմագրային կառավարման մասնագիտացված ծառայություններ:

2011 թվականին, կամավոր կենսաթոշակային ապահովության մասին օրենքի ընդունումից հետո, ցանկացողները կարող են միանալ համակարգին, իսկ աշխատողներին, ինչպես նաև գործատուներին կտրվեն հարկային արտոնություններ: Օրենքը կսահմանի կամավոր ապահովության սխեմաների տեսակները, ակտիվների կառավարիչների պատասխանատվությունը հնարավոր խախտումների դեպքում, կհստակեցնի այն ուղղությունների ցանկը, որտեղ կարող են ներդրվել կենսաթոշակային ակտիվները` դրանք բանկային հաշիվներ ու ավանդներ են, պետական պարտատոմսեր, տեղական ընկերությունների բաժնետոմսեր, որոնք բորսայում արդեն անցել են լիստինգը, այդ միջոցների մի մասն էլ կարող է ներդրվել OESD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) բորսաներում:

Պրն.Թամազյան, որոշ չինովնիկներ նոր համակարգի ռիսկերը կապում են Հայաստանում կենսաթոշակային ակտիվների մասնագիտացված կառավարիչների բացակայության հետ: Ի՞նչ ձևով է լուծվելու այս հարցը և, իրականում, ինչքանո՞վ է այն լուրջ:

Ներկայումս Հայաստանում գործում են 10 լիցենզավորված ներդրումային ընկերություններ, որոնք կարող են դառնալ կենսաթոշակային ակտիվների պոտենցիալ կառավարիչներ: Պրոբլեմը կայանում է նրանում, որ տեղական ընկերությունները համապատասխան փորձ չունեն, սակայն, իրականում, դա նրանց համար լուրջ խնդիր չէ: Ներկայումս շատ երկրներ են օգտվում նման փորձից, մշակելով կամավոր կենսաթոշակային ապահովության տարբեր սխեմաներ, իսկ այդ երկրների կենսաթոշակային ակտիվների կառավարման տեխնիկայի ու փորձի յուրացումը ներդրումային ընկերությունների համար ոչ մի դժվարություն չի ներկայացնի:

Այսօր արտասահմանյան կենսաթոշակային հիմնադրամները հետաքրքրված են հայկական շուկա դուրս գալու հնարավորությամբ: Կարո՞ղ են, արդյոք, նրանք, ելնելով իրենց փորձից, դառնալ շուկայի դոմինանտներ:

Հայկական շուկա դուրս գալ ցանկացող արտասահմանյան ընկերություններից արդեն կան առաջարկություններ, որոնք այժմ քննարկվում են: Իսկ ինչ վերաբերվում է շուկայում դրանց դոմինանտ լինելուն, ապա դա քիչ հավանական է: Չէ որ այս կամ այն երկրում արդյունավետ ներդրումներ կատարելու համար հարկավոր է ուսումնասիրել այդ երկրի բնակչության մենտալիտետը, ուսումնասիրել նրանց գերադասությունները, անգամ մտածելակերպը: Դրա համար արտասահամանցիներին հարկավոր է Հայաստանում առնվազն 10 տարի ապրել: Այս իմաստով տեղական կազմակերպությունները շատ ավելի գերադասելի վիճակում են, քան արտասահմանյանները: Իսկ սյս պրոբլեմը կարող է լուծվել արտասահմանյան և տեղական ընկերությունների միջև փոխհամագործակցության և համատեղ նախագծերի իրականացման ճանապարհով:

Պրն.Թամազյան, որոշ փորձագետներ գտնում են, որ կենսաթոշակային համակարգը կարող է հաջողությամբ ներդրվել միայն այն դեպքում, երբ ռեֆորմի ենթարկվի երկրի ողջ ֆինանսական համակարգը: Դուք համաձա՞յն եք այս կարծիքին:

Կենսաթոշակային, ինչպես նաև առողջապահության համակարգի, ռեֆորմները, ցանկացած երկրի համար համարվում են երկու ամենագլխավոր, ընդ որում ամենադժվարին, ռեֆորմները: Կենսաթոշակային համակարգին ներգրավված է լինում երկրի ողջ բնակչությունը` և կենսաթոշակառուները, և կենսաթոշակային հիմնադրամին անդամավճարներ վճարող այլ անձինք, որոնք հանդիսանում են ապագա կենսաթոշակառուներ: Կենսաթոշակային հիմնադրամները դրանք այն կառույցներից են, որոնք տնտեսությունում ձևավորում են երկար փողեր, որոնց առկայությունը հանդիսանում է տնտեսական աճի գրավականը, որի արդյունքում կարող են ավելանալ ընթացիկ թոշակների չափերը: Այլ խոսքերով ասած, կենսաթոշակային ռեֆորմն ունի հսկայական ընդգրկվածություն: Ցանկացած պետությունում կենսաթոշակային ռեֆորմը բազա է հանդիսացել տնտեսության մյուս ոլորտների ռեֆորմների համար: Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը գերազանց բազա կստեղծի, դառնալով մեր երկրի տնտեսության հետագա զարգացման խթանը, ինչպես որ դա տեղի է ունեցել մի շարք այլ երկրների հետ: Տարածաշրջանում մենք կլինենք առաջինը, որ որոշեցինք ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և ստեղծել խոշոր ներդրումային մասնավոր հիմնադրամներ, որոնք, մի կողմից, կուտակված միջոցները կներդնեն Հայաստանի տնտեսությունում, իսկ մյուս կողմից, մեր քաղաքացիների համար կապահովեն արժանապատիվ ծերություն:

Ինչպե՞ս պետք է կառավարությունը պայքարի մեր բնակչության ֆինանսական անգրագիտության դեմ, չէ՞ որ այդ պրոբլեմն այսօր արդիական է և սահմանափակում է ֆինանսական հատվածի զարգացումը:

Անբավարար ֆինանսական գրագիտության պրոբլեմը, ինչ խոսք, արդիական է, դրա հետ շատ ռեֆորմատորներ են բախվել (ոչ միայն Հայաստանում), և նրանք որոշակի փորձ արդեն ունեն այդ պրոբլեմի լուծման հարցում: Ելնելով կուտակված փորձից ու ազգային առանձնահատկություններից, կառավարությունը մշակել է միջոցառումների մի մեծ ծրագիր, որն ուղղված է քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացմանը: Քաղաքացիների յուրաքանչյուր խմբի` դպրոցականների, ուսանողների, վարձու աշխատողների ու գործազուրկների, անհատ ձեռներեցների, խոշոր ձեռնարկությունների, արհեստակցական միությունների, կենսաթոշակառուների հետ տեղի կունենան հանդիպումներ, բացատրական շնորհանդեսներ, ուսուցողական սեմինարներ: Գործընթացին կներգրավվեն նաև զանգվածային բոլոր լրատվամիջոցները: Կարծում եմ, որ 2014 թվականին, արդեն, մեզ կհաջողվի հասնել որոշակի հաջողությունների:

ԱրմԻնֆո


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.12.2025
RUB4.890.05
USD381.510.05
EUR450.030.06
GBP515.610.07
CAD279.040.03
JPY24.460.00
CNY54.460.08
CHF484.830.07