Շաբաթ, 3 Հուլիսի 2010 15:38
2010 թվականի մայիսին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալները կրճատվել են 3.3 տոկոսով, կազմելով 1.687 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը, որոնք տարվա կտրվածքով աճել է մոտ 21%, իսկ մայիսին կրճատվել են 3.3%, 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել են 639.8 մլրդ. դրամ կամ 1.687 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 25.8% կամ 164.9 մլրդ.դրամ (435 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 74.2% կամ 1.2 մլրդ.դոլար (474.8 մլրդ.դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը մայիսին աճել է 1.3%, իսկ տարվա կտրվածքով կրճատվել է 2%:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 17.8% կամ 114.1 մլրդ.դրամ (մայիսին անկումը կազմել է 1%, իսկ տարվա կտրվածքով աճը կազմել է 12%): Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 6.8 մլրդ.դրամ (մայիսի անկումը կազմել է 10.5%, իսկ տարվա կտրվածքով` 5.6%), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը կազմել է 107.3 մլրդ.դրամ (մայիսի անկումը կազմել է 0.3%, իսկ տարվա կտրվածքով` 13.4%):
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 82.1% կամ 525.6 մլրդ.դրամ, որտեղ 158.1 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 367.5 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 38.6% կամ 203.1 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 61.4% կամ 322.6 մլրդ.դրամ (մայիսի անկումը կազմել է 4.1%):
ՀՀ դրամով ներգրավված ցպահանջ ավանդների կազմում մայիսին արձանագրվել է 6% աճ, կազմելով 100.3 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ցպահանջ ավանդների կազմում դիտվել է 10.8% անկում, կազմելով 102.7 մլրդ.դրամ: Ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ժամկետային ավանդների ծավալները մայիսին նվազել են 3.5%, կազմելով 57.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ժամկետային ավանդների ծավալները` 4.3%, կազմելով` 264.8 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 302.3 մլրդ.դրամ, կրճատվելոցվ ամսվա կտրվածքով` 1.7%, իսկ տարվա կտրվածքով աճելով` 29.8%: Ընդ որում, 2010 թվականի մայիսին բնակչության ժամկետային ավանդները կրճատվել են 1.5%, իսկ տարվա կտրվածքով աճել են 29.7%, կազմելով 226.9 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի մայիս ամսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքները բարձրացել են, տարեկան` 9.08%-ից մինչև 9.73%, իսկ տարվա կտրվածքով`0.8 տոկոսային կետով: