Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2010 17:31
Կոնվերս Բանկն անց է կացնում ՙԹեժ ամառ՚ և ՙԲազմապատկիր ներդրումը՚ ակցիաները
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը հուլիսի 10-ից սեպտեմբերի 30-ը անց է կացնում ժամկետային ավանդներով` ՙԹեժ ամառ՚ և ՙԲազմապատկիր ներդրումը՚ երկու նոր ակցիաներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից, ՙԹեժ ամառ՚ ակցիայի շրջանակներում ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով: Նվազագույն չափը կազմում է 50 հազ.դրամ, մարման ժամկետը 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը`13%: Ավանդատուներին հնարավորություն է տրվում ավանդի 70%-ի չափով ստանալ վարկ`13% տարեկան տկոսադրույքով: Վարկի ժամկետը սահմանափակվում է ավանդի ժամկետով: Ավանդատուներին կտրամադրվի նաև Visa քարտ, մեկ տարի անվճար սպասարկումով, իսկ քարտի տարեկան սպասարկումը կիրականացվի 50% զեղչով:
ՙԲազմապատկիր ներդրումը՚ ակցիայի շրջանակներում ավանդներ նույնպես ընդունվում են ՀՀ դրամով: Նվազագույն չափը կազմում է 30 հազ.դրամ, մարման ժամկետը 12-24 ամիս, տարեկան տոկոսադրույքը`12-14%: Այս ավանդը ավանդատուներին հնարավորություն է տալիս կուտակել նպատակային միջոցներ`իրենց կողմից ընտրված ժամանակահատվածի համար: Ավանդատուին հնարավորություն է ընձեռվում նաև ամեն ամիս համալրել ավանդային հաշիվը: Ընդ որում տոկոսադրույքը հաշվարկվում է ելնելով համալրվող գումարի չափերից: