Ուրբաթ, 23 Հուլիսի 2010 17:53
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 15.5 մլրդ. դրամի դրամային վարկեր և 38.5 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (հուլիսի 12-18-ը) տրամադրվել է 15.5 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 38.5 մլն. դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (հուլիսի 19-26-ը) բանկերի կողմից գնվել է 56.5 մլն.դոլար` 363.49 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 55.8 մլն.դոլար` 365.02 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում (հուլիսի 19-26-ը) NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 6.7 մլն. դոլար` 365.77 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` հուլիսի 20-ին` 2 մլն.դոլար և 22-ին`2.7 մլն.դոլար: Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա հուլիսի 19-23-ը բանկերի կողմից իրականացվել է 700 հազ.դոլարի առք և վաճառք, 366.95 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: