Հինգշաբթի, 29 Հուլիսի 2010 11:52
Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի իջեցումը հիմնականում կախված է տարադրամի լողացող փոխարժեքին ԿԲ համախոհ լինելու աստիճանից
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի իջեցումը հիմնականում կախված է կողմից տարադրամի լողացող փոխարժեքին Կենտրոնական բանկի համախոհ լինելու աստիճանից: ԱրմԻնֆո գործակալությանը տրված հարցազրույցում նման կարծիք է արտահայտել Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան (Guillermo Tolosa): Նշենք, որ հունիսին կազմված` Stand-By ֆինանսավորման ծրագրից EFF և ECF ծրագրերին անցնելու վերաբերյալ համաձայնագրերին կից տնտեսական և ֆինանսական քաղաքականության Մեմորանդումում նշված է շուկայում ներդրված դեդոլարիզացիայի խթանիչների մասին: ՙԱրտարժույթով ավանդների պահուստավորման պահանջներից բացի մենք պահանջում ենք, որպեսզի պահուստների մեկ քառորդը կատարվի ՀՀ դրամով և առաջիկա ամիսներին մտադիր ենք այդ հարաբերակցությունն ավելացնել՚,-ասվում է մեմորանդումում:
Գ,Տոլոսայի կարծիքով, դոլարիզացիայի նվազեցման նախադրյալներից մեկն էլ հանդիսանում է համախոհությունը տարադրամի լողացող փոխարժեքին: ՙԵրբ արժութային կարգավորման քաղաքականությունը բնորոշվում է Կենտրոնական բանկի սիստեմատիկ ու միակողմանի ինտերվնցիաներով, ապա շուկայի մասնակիցները սպասում են արժույթի արժեզրկման, հետևաբար, իրենց ակտիվները վերածում են դոլարի: Եթե Կենտրոնական բանկը շարունակի իր ներկայիս քաղաքականությունը` որպես տարադրամի լողացող փոխարժեքի ավելի հետևողական կողմնակից, ապա ավանդատուների համար ակնհայտ կդառնա դոլարային ավանդների ոչ ձեռնտու կողմերը` կախված նրանց գնողականության տատանումների հետ՚,-նշել է Գ.Տոլոսան: Խոսելով ԿԲ արժութային ներարկումների մասին, նա դրանց արդարացիությունը նշել է միայն որոշակի սահմաններում: ՙՔանի որ Հայաստանի արժույթի շուկան բավականին փոքր է, հաճախ, անգամ մեկ տրանսակցիան կարող է հսկայական ազդեցություն ունենալ փոխարժեքի վրա: Նման բնույթի հավելյալ տատանումները մեղմելու կարիք ունեն: Սակայն պրոբլեմը ներարկումների մեջ չէն, որպես այդպիսին, այլ արժույթի վաճառքի ուղղությամբ մշտական ներարկումների մեջ: Կենտրոնական բանկն արդեն հեռացել է այդ քաղաքականությունից և կարծում եմ, նրա վերցրած նոր ուղղությունը կլինի շարունակական, ինչպես ամրագրված է մեր համաձայնագրում՚,-հայտարարել է Գ.Տոլսան: