Հինգշաբթի, 29 Հուլիսի 2010 17:40
Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2010թ. բարձրացել է 7.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայկական Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2010 թվականի մայիսին, ապրիլի համեմատ բարձրացել է 7.5%, իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ բարձրացել է 9.1%, կազմելով 132.2: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:
Ընդ որում, 2010 թվականի մայիսին, 2009 թվականի մայիսի համեմատ իրական արդյունավետ փոխարժեքի անկումը կազմել է 1.8%: Հիշեցնենք, որ 2009 թվականին այս ցուցանիշի անկում արձանագրվել է մարտ-նոյեմբեր, փետրվար, ապրիլ, մայիս, դոկտեմբեր ամիսներին: 2010 թվականին անկում է արձանագրվել մարտին, իսկ աճ է արձանագրվելէ հունվար, փետրվար, ապրիլ ամիսներին: