Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 18:31
Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 68.5%-ից մինչև 73%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 7.9%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 142.4 մլրդ.դրամ (388 մլն. դոլար), կամ 73%: Բանկային համակարգի ընդհանուր կանոնադրական կապիտալը հաշվետու եռամսյակում աճել է 1.3%, այդ օրվա դրությամբ կազմելով 195.2 մլրդ.դրամ կամ 532.1 մլն.դոլարի:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 2.9%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 293.7 մլրդ.դրամ կամ 799.2 մլն դոլար: Կապիտալի կազմում շահույթի բաժինը հուլիսի 1-ին կազմել է 68.4 մլրդ.դրամ կամ 186.3 մլն.դոլար, կրճատվելով երկրորդ եռամսյակում 0.6%: Գլխավոր պահուստնբերն աճլ են 79.4%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 14.8 մլրդ.դրամ կամ 40.2 մլն.դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 393 մասնաճյուղ: