Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 18:32
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2010 թվականի հունիսին կրճատվել է 1.9%, կազմելով 1.7 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2010 թվականի հունիսին կրճատվել է 1.9%, իսկ 2010 թվականի առաջին կիսամյակում`3.3%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 627.7 մլրդ.դրամ կամ 1.7 մլրդ.դոլար: Ներգրավված ավանդների կազմում դրամային ավանդները կազմել են 27% կամ 168.9 մլրդ.դրամ (464 մլն.դոլար), իսկ արտարժութային ավանդները`73% կամ 1.260 մլրդ.դոլար (458.7 մլրդ.դրամ): Ավանդների ընդհանուր ծավալներում դրամային ավանդների տեսակարար կշիռը հունիսին աճել է 1.2%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրականբ ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 16.8% կամ 105.4 մլրդ.դրամ: Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 7.1 մլրդ.դրամ, իսկ արտարժութային ավանդները`98.3 մլրդ.դրամ:
Ռեզիդնտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է ավանդների ընդհանուր ծավալների 82.3% կամ 522.3 մլրդ.դրամ, որի 161.8 մլրդ.դրամը` դրամային ավանդնրն են, իսկ 360.4 մլրդ.դրամը` արտարժութային ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների մեջ ցպահանջ ավանդնրի բաժինը կազմել է 39.3% կամ 205.1 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդների բաժինը` 60.7% կամ 317.1 մլրդ.դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված դրամային ավանդների կազմում հունիսին գրանցվել է 1.6% աճ, հասնելով 101.9 մլրդ.դրամի, իսկ արտարժությաին ժամկետային ավանդներով հունիսին աճը կազմել է 0.5%, կազմելով 103.2 մլրդ.դրամ: Ռեզիդենտներից ներգրավված ժամկետային դրամային ավանդներով հունիսին գրանցվել է 3.8% աճ, կազմելով 59.9 մլրդ.դրամ, ժամկետային արտարժութային ավանդների 2.9% կամ 257.2 մլրդ.դրա, անկման պայմաններում:
2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակչության ավանդներվ մնացորդը կազմել է 300.2 մլրդ.դրամ, ամսվա կտրվածքով կրճատվելով 0.7%, իսկ տարվա կտրվածքով աճելով 28.3%: Ընդ որում, բնակչության ժամկետային ավանդնրը 2010 թվականի հունիսին կրճատվել են 1.5%, իսկ տարվա կտրվածքով աճել են 28%, կազմելով 223.6 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, դրամային ավանդների տոկոսադրույքները 2010 թվականի հունիսին իջել են 9.73%-ից մինչև 9.17%, իսկ տարվա կտրվածքով`0.3 տոկոսային կետով: