Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 18:38
Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 7%, կազմելով 209 մլն.դոլար
Արմինֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 7%, կազմելով 76.1 մլրդ.դրամ (209 մլն.դոլար), կամ ակտիվների 88.1%-ը: Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի տվյալներով, հաշվետու եռամսյակի ընթացքում արդյունաբերության վարկավորման ծավալներն աճել են 27.5%, կազմելով 11.9 մլն.դոլար: Ֆինանսական հատվածի վարկավորման ծավալը աճել է 16.7%, կազմելով 21.8 մլրդ.դրամ (60 մլն.դոլար), գյուղատնտեսության վարկավորման ծավալները աճել են 10.3%, կազմելով 13 մլրդ.դրամ կամ 35.6 մլն.դոլար: Առևտրի ոլորտի վարկավորման ծավալներն աճել են 8.6%, կազմելով 10.4 մլրդ.դրամ կամ 28.6 մլն.դոլար, հիպոթեկային ոլորտի վարկավորման ծավալը աճել է 3.5%, կազմելով 8.7 մլրդ.դրամ կամ 23.8 մլն.դոլար: Մնացած ոլորտներում արձանագրվել է վարկավորման ծավալների անկում: Մասնավորապես, շինարարության ոլորտում`7.2% կազմելով 5.8 մլրդ.դրամ կամ 16 մլն.դոլար: Սպառողական վարկավորման ոլորտում անկումը կազմել է 4.4%, ազմելով 3.9 մլրդ.դրամ (10.8 մլն. դոլար), տրանսպորտի և կապի ոլորտում` 2.2% կազմելով 2.2 մլրդ.դրամ կամ 6 մլն.դոլար:
Ըստ ռիսկերի խմբերի դասակարգված վարկերն ու դեբետորական պարտավորությունները 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 3.7%, կազմելով 79.5 մլրդ.դրամ կամ 218.3 մլն.դոլար: Այսպես, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, վարկային պորտֆելում ՙստանդարտ՚ վարկերը կազմել են 76.6 մլրդ.դրամ (210.3 մլն.դոլար) կամ 96.3%, ՙվերահսկվող՚ վարկերը` 1.8 մլրդ.դրամ (5 մլն.դոլար) կամ 2.3%, ՙոչ ստանդարտ՚ վարկերը` 670.1 մլն.դրամ (1.8 մլն.դոլար) կամ 0.8%, ՙկասկածելի՚ վարկերինը պորտֆելը` 429.2 մլն.դրամ կամ 0.5%:
ՙՍտանդարտ՚ վարկերի ծավալը եռամսյակի կտրվածքով աճել է 4.6%: ՙՎերահսկվող՚ վարկերի ծավալը կրճատվել է 18.2%, ՙոչ ստանդարտ՚ վարկերի ծավալը`8.5% և ՙկասկածելի՚ վարկերի ծավալը` 13%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել են 29 վարկային կազմակերպություներ և 60 մասնաճյուղեր: