Երեքշաբթի, 3 Օգոստոսի 2010 11:39
Հայաստանի բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորկման միագումար ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 0.1%, կազմելով 811.1 մլն.դոլար
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են 3.9%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 3.6 մլրդ.ԱՄՆ դոլար (1.3 տրլն.դրամ): Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալները 2010 թվականիերկրորդ եռամսյակում աճել են 0.1%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 811.1 մլն.դոլար կամ 298.1 մլրդ.դրամ: Բացի այդ, փոխկապակցված անձերին և բանկի աշխատակիցներին տրամադրված վարկերի ծավալները 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 27.9%. կազմելով 28.4 մլրդ.դրամ կամ 77.3 մլն.դոլար:
Իրավաբանական անձանց վարկավորման ընդհանուր ծավալները 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 1.2%, կազմելով 432.4 մլրդ.դրամ կամ 1.2 մլրդ.դոլար: Առևտրային բանկերի կողմից պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալները երկրորդ եռամսյակում աճել են 5.3%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 306 մլն.դոլար կամ 112.4 մլրդ.դրամ:
Բանկերում գտնվող նոստրո-հաշիվների վրա գտնվող միջոցների ծավալները երկրորդ եռամսյակում կրճատվել են 41.2%, կազմելով 62.5 մլրդ.դրամ կամ 170.1 մլն.դոլար:
ԿԲ հանդեպ պահանջները 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են 25.3%, կազմելով 138 մլրդ.դրամ կամ 375.4 մլն.դոլար: Կանխիկ դրամական միջոցների ծավալները հաշվետու եռամսյակի ընթացքում կրճատվել են 3.6%, կազմելով 64.2 մլրդ. դրամ:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել են 21 առևտրային բանկեր` 393 մասնաճյուղերով: