Երեքշաբթի, 3 Օգոստոսի 2010 11:43
Հայաստանի առևտրային բանկերի վարկային պորտֆելում նկատվում է ոչ ստանդարտ վարկերի կրճատում, ստանդար և կասկածելի վարկերի աճին զուգահեռ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային պորտֆելում նկատվում է ոչ ստանդարտ վարկերի կրճատում, ստանդար և կասկածելի վարկերի աճին զուգահեռ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՙստանդարտ՚ վարկերը կազմել են 869.2 մլրդ.դրամ, ՙվերահսկելի՚ վարկերը`18.7 մլրդ.դրամ, ՙոչ ստանդարտ՚ վարկերը`14 մլրդ.դրամ և ՙկասկածելի՚ վարկերը`6.4 մլրդ.դրամ: Ի դեպ, երկրորդ եռամսյակում 2.5% մինչև 2.1% կրճատվել է ՙվերահսկելի՚ վարկերի ծավալը, 1.8% մինչև 1.5%`ՙոչ ստանդարտ՚ վարկերի ծավալը: ՙՍտանդարտ՚ վարկերի ծավալն աճել է 95.2% մինչև 95.7%, իսկ ՙկասկածելիներինը՚`0.5% մինչև 0.7%:
Ընդհանուր առմամբ, ռիսկերի խմբերով դասակարգված վարկերն ու դեբետորական պարտավորությունները 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են 2.1%, 2010 թվականի հուլիսի 1-ին կազմելով 908.2 մլրդ.դրամ կամ 2.5 մլրդ.դոլար, ինչը պայմանավորված է եղել ՙստանդարտ՚ վարկերի ծավալների 1.5% կրճատումով, ՙվերահսկելիների՚`20.3% և ՙոչ ստանդարտ՚ վարկերի`14.2% կրճատումով: Իսկ ՙկասկածելի՚ վարկերի ծավալը աճել է 33%: